հայոց լեզու

Առաջադրանքներ

Շրջապատի նկատմամբ միշտ ուշադիր էր։

միշտ բերանը խմիչք էր առել։

Նրա զեկուցումից  ամեն ինչ կհասկանաս

Ծրագրվածից ամեն ոք պետք է տեղեկություն ունենա

2․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։

քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, իննսունինը

3․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, ժողովուրդը խուճապի էր մատնվում

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե փողոցի ձայները չխանգարեին

Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլորը հիանում էին

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն երեխաները դեռ խաղում էին բակում

4․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ

գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)

Հայոց պատմություն

Վանի թագավորություն

1)Որտե՞ղ է կազմավորվել Վանի թագավորությունը

2)Նշե՛լ պետականության ստեղծման նախադրյալները

3)Որո՞նք են թագավորության կործանման պատճառները

4)Վանի թագավորության արքաներից ո՞ր թագավորն է քեզ համար առանձնանում և ինչու՞

  

1)Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուրատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ կա այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի»։

3)Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում:Վանի թագավորությանը դաշնակից առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ։ Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափողություն՝ ի դեմս նոր արքայատոհմի

4)Սարդուրի Ա․ որովհետև Վանի թագավորության հզոր արքաների հարստության հիմնադիր է։

Русский язык

Упр.

. Исходить пол- России, обьехать полмира, быть полгода в экспедиции, встать полвосьмого, обойти полгорода, сьесть пол-апельсина, скосить пол-луга, отрезать пол-метра ткани, откусить пол-яблока, полжизни провести в путешествиях, пройти пол-Крыма, опоздать на полминуты, возвратиться пол-одиннадцатого, отстать на пол-очка, полугодичное отсутствие, сделать полуоборот, полульняное волокно, участвовать в полуфинале, пробежать пол-дистанции, перегородить пол-улицы.

2. Пол-метра, пол-лимона, пол-десятого, пол-яблока, пол листа, пол-города, пол-Москвы, пол-Африки, пол-апельсина, пол-миллиона.

3. Объясните написание следующих сложных слов:

полуоборот, пол-одиннадцатого, полуавтомат, пол-Азии

գրականություն

ԱՆԳԻՐՆԵՐ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

***

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

Սարերըդ կորած երկնի մովի մեջ.

Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,

Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,

Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,

Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,

Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,

Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-

Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ

Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,

Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ

Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Գտնել բարդբառային բառերը

Քու, երնեկ, մատաղ, դարդին, բալեքիդ, ինձի, արտուտի, ազիզ, զիլ,

Վահագն Դավթյան

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Կատարին` լույսից շիկնած

Մի թեթև ամպի ծվեն,

Արարատ լեռն է ցոլում`

Նյութեղեն – աննյութեղեն…

Ուխտավոր հոգնած մի հով

Անցնելով բարդուց բարդի,

Գնում է, ծունկի իջնում

Խորանում Արարատի:

Մի փոշոտ, փափուկ ճամփա,

Փշատի փոշոտ ծառեր,

Մի կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկինք

Ու արև, արև, արև…

Հովի հետ այդ ուխտավոր

Անցնելով բարդուց բարդի,

Ուզում ես գնա՜լ, գնա՜լ

Ու փարվել Արարատին…

հասարակագիտություն

Առաջադրանք՝

Պատկերացրու, որ դու հայտնվել ես մի անմարդաբնակ կղզում, որտեղ բացի քեզանից միայն մի ծերունի կա աքսորված։ Այդ ծերունին իր կյանքի վերջին րոպեներին քեզ է վստահում 10 մլն դրամ, որը հավաքել էր իր կյանքի ընթացքում և խնդրում, որ դու, երբ հեռանաս կղզուց, գտնես իր միակ աղջկան ու գումարը հանձնես նրան։ Փախչելով կղզուց՝ դու գտնում ես ծերունու աղջկան և պարզում ես, որ նա ամուսնացել է մի մեծահարուստի հետ և ապրում է շքեղ ագարակում։ Դու մտածում ես՝ արդյոք իմաստ ունի, որ դու այս գումարը հանձնես ծերունու աղջկան, ով դրա կարիքը բացարձակ չունի և ում կյանքում այդ գումարը ոչինչ չի փոխելու, թե միգուցե արժե գումարը նվիրել մի բարեգործական կազմակերպության, որը դրանով կօգնի բազմաթիվ կարիքավոր մարդկանց։

  • Ինչ որոշում կկայացնես ստեղծված իրավիճակում։
  • Ինչ արժեքներով պայմանավորված կլինի քո որոշումը։ ։

Կգնաի կխոսեի աղջկա հետ և կասեի որ քո պապիկը գումար է տվել ինձ և կասեի որ միտք ունեմ այդ գումարը բարեգործության տաի։Եվ ինչի այդպես կվարվեի մեկ բառով արդար մարդ եմ։

հայոց լեզու

Առաջադրանք

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, անբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել-ռումբ,

սրճարան-սուրճ

մտամոլոր-միտք

վիրաբույժ-վերք

զինագոր-զենք

ծաղկաբույլ-ծաղիկ

ալրաղաց-ալյուր

գինեգործ-գինի

թթաստան-թութ

կապտավուն-կապույտ

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել մոռանալ

ծաղիկ հասակ-երիտասարդ

վերջակետ դնել-ավառտել

արյունը գլխին խփել-բարկանալ

կրակի վրա յուղ լցնել-թոժացնել

բերանը ջուր առնել-լռել

4 կազմել մեկական նաղադասություն տոն, բութ,գոլ համանուններով

Երեկ Հայաստանի անկախության տո

Հայոց պատմություն

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղի

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը(1):Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր: Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Երևանյան գոգավորության հարավային՝ Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով: Հրազդանը Երևանի ողջ տարածքում՝ Կարմիր բերդից մինչև ներկայիս ԱՄՆ դեսպանատան համակառույցը, հոսում է երկու կողմից բազալտե ուղղահայաց ժայռերով եզերված անձուկ կիրճով: Շենգավիթի մերձակայքում ժայռերը հեռանում են միմյանցից՝ ստեղծելով մոտ 500 մ լայնությամբ և 2500 մ երկարությամբ, շուրջ 125 հա մակերեսով ընդարձակ գետահովիտ:Վաղ բրոնզի դարում կլիման ավելի խոնավ էր, տեղումներով հարուստ, գետերը՝ ջրառատ: Հեղեղումների ժամանակ Հրազդանի գետահովտի ցածրադիր հողատարածքները կարող էին ծածկվել պտղաբեր տիղմով:Ոռոգելի երկրագործության պայմաններում 1 հա տարածքից Հին աշխարհում, մասնավորապես Միջագետքում, ստացել են բացառիկ բարձր բերք՝ 200 մինչև 300 ցենտներ հացահատիկ(5): Այս տվյալներից դատելով՝ կարելի է տեսականորեն ենթադրել, որ Հրազդանի գետահովիտը կարող էր տարեկան կտրվածքով ապահովել մինչև 3600 տոննա հացահատիկի բերք (120 հա x 300 կգ = 36000ց։ 2012թին կատարված պեղումների արդյունքում բացվել են միմյանցից 40 մետր հեռավորության վրա գտնվող տաճարական 2 համալիրներ: Դրանցից մեկը պահպանվել է արտակարգ լավ և գիտնականների կողմից անվանել է «Հրո տաճար»: Դեպի կիսագետնափոր, խորհրդավոր խավարում թաղված սենյակն են տարել 3 աստիճաններ, բացվել է 90 սմ լայնությամբ մուտք: Աստիճանների և մուտքի համադրությունը Շենգավթում առաջին անգամ է հավաստվում: Դիմացը` սրբարանն է, կավակերտ զոհասեղանը, որի վրա կանգնեցված է եղել փայտե կուռքը: Դիմացը` օջախ–կրակարանն է: Այս կրակի սրբազան մոխիրը չէր կարելի թափել, քանի որ այն կշփվեր «պիղծ» երևույթների հետ: Որպեսզի այդ կրակը կարելի լիներ պահել, մուտքից աջ, երկու` հում աղյուսից պատրաստված ավազաններում, պահվել է մոխիրը: Այստեղ ձևավորված է եղել կրոնական բարդ համակարգ, որտեղ կրակը բացառիկ դերակատարում է ունեցել` որպես արևի երկրային կրկնակ: Մեկ այլ տեղում պահպանվել է միայն սրբարան–զոհասեղանի ստորին հատվածը: Դիմացը հարթակ է, որի վրա պետք է դրված լիներ կլոր օջախը։

Բերքի տեղափոխման համար արտերի մերձակցությունը կարևոր հանգամանք էր: Ըստ ազգագրական դիտարկումների՝ մինչև XX դարի կեսը, հնձելուց հետո հացահատիկի շեղջերը սայլերով փոխադրել են գյուղերի կենտրոնում գտնվող կալատեղը, քամոտ մի վայր, որտեղ եզներին լծված կամերի միջոցով հասկերից զատել են հացահատիկը, էրանել՝ քամու օգնությամբ հատիկը մաքրել հասկի մնացորդներից, այնուհետև՝ տեղափոխել պահեստ: Որոշակի է, որ նման գործելաոճի պայմաններում երկրագործության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել սայլերի օգտագործումը: Դրանց կիրառման մասին են վկայում սայլերի թափքերի ու անիվների թրծակավե մանրակերտերը, ինչպես նաև եզների արձանիկները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի վաղ բրոնզի դարի մի շարք հուշարձաններում, այդ թվում՝ Շենգավիթում:

հայոց լեզու

Առաջադրանք

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը փակել էր մեր ճանապարհը

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ հիշում եմ այդ ճանապարհը

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և գեղեցիկ պտույտներով իջնում ներքև

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով կարելի է հիանալ և առանձնանալ աշխարհից

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև նա կարող է ինդզ ղորհուրդ տալ

Բայց այժմ, երբ հասկացավ եղելությունը, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե երազում էի,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը գտնվում է Հայաստանում , իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք հսկաների պես կանգնած էին , սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր նրան ճանաչում էին բոլորը , ապա ճանաչված մարդ կդառնար։

ֆիզիկա

ինքնաստուգում

1)մեխանիկական շարժում – դա մարմինի տեղափոխում է այլ մարմնի նկատմամբ որոշ ժամանակի ընթացքում

2)նյութական կետ – ասելով հասկանում ենք, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: 

3)հավասարաչափ շառժում – այն շարժում է , որի ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ,

4)տեղափոխություն – միացնում է շարժման սկիզբ ու վերջը կարճ ճանապարհով

5)հետագիծ – դա հետածքի հետևի թողած գիծն է

6)անցած ճանապարհ – դա այն հետածգի երկարությունն է, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում

7)ինչով է տարբերվում տեխափոխությունը անցած ճանապարհից – տեղափոխությունը կարճ և ուղիղ ճանապարհով է հասնում Բ կետին, իսկ անցած ճանապարհը երկար բայց մատչելի։

8)բերել օրինակներ երբ առարկան կարող է համարվել նյութական կետ և երբ չի կարող – երբ ծավալը մեծ է նըութական կետ չի կարեղ համարվել, իսկ երբ ծավալը փոքր է շարժվող մարմնից կարող է համարվել նյութական կետ։

9)տեղափոխության օրինակներ բերել – ժամակի ընտացքում անցնում է Ա կետից Բ կետը

10)կարող է արդյոք տեղափոխությունը լինել կոր գիծ և ինչու – այո կարող է, որովհետև մարմինը կարող է տեղափոխվել իր ուզած ձևով

Uncategorized

Նյութական կետ։

Նյութական բառով տվյալ դեպքում ընդգծվում է նրա տարբերությունը երկրաչափական կետից։ Երկրաչափական կետը ֆիզիկական հատկություններ չունի։ Իսկ նյութական կետը կարող է զանգված, էլեկտրական լիցք և ֆիզիկական այլ բնութագրեր ունենալ։

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: