Հայ ականավոր թագուհիներ

Աննա.Ականավոր թագուհին

Կիլիկյան Հայաստանի գահին Զաբել թագուհու արժանավոր հաջորդը եղավ նրա որդի Լևոնի-ի կին՝ Աննա (Կեռան) թագուհին, որ մեր պատմության Սարան մեջ, հիշատակվում է իբրն ամենաբազմազավակ հայ թագուհի…
Աննան Հեթում առաջինի դուստր էր ում ենթարկել էին մահապատժի։ Աննաին իր ընտանիքի հունասեր ավանդության համաձայն կոչում էին <<Կիռ Աննա>> որը նշանակում է տիրուհի Աննա։

Լևոն 3(2)-ի և Կեռան թագուհին՝ հինգ զավակների հետ 1272թ

Կեռան թագուհին ամենաբազմազավան Հայոց թագուհին է եղել ։ Լևոն 3(2)-ը և կեռան թագուհին համտեղ ապրել են 23 տարի , ունեցել են 15 երեխա ՝8 որդի 7 դուստր։

Ականավոր թագունին մահացավ 1285 թ-ին ։Դա տագնապալի մի ժամանակ էր երբ եգիպտական մամլուքները լուրջ սպառնալիք, էին ստեղծել Կիլիկյան Հայաստանի համար, և
արքան մեկնել էր Պարսկաստան մոնղոլական տիրակալ Արղուն խանից օգնություն ,ստանալու նպատակնով: Արքայի բացակայության ժամանակ | մահացավ թագուհին: Մեծ թագուհուն հուղարկավորեցին Դրազարկի արքայական դամբարանում

ֆիզիկա

Պինդ մարմնի հալումը

Ջերմա քանակ է կոչվում ներքին էներգիայի ինչ որ քանակություն (Q ) որը փոխանցելով մարմնին տվալ մարմնի ջերմաստիճանը կփոխվի։ 1kg բյուրեղային նյութի ամբողջությամբ հալամ համար անհրաժեշտ ջերմաքանակը կոչվում է տեսակարար ջերմունակություն։Յուրաքանչուր նյութի համար տեսակարակ ջերմունակությունը տարբեր է։ Q=λm  Ապակու հալման տեսակարար ջերմունակությունը

կենսաբանություն

Կենսաբանություն․Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Ինչ է իրանից ներկայացնում մուտացիան
  2. Վերցնել մեկ մուտացիայի օրինական և ներկայացնել
  3. Էկոհամակարգ և կենդանի նյութ
  4. Ինչ է իրենից ներկայացնում ժառանգական հիվանդությունը
  5. վերցնել մեկ ժառանգական հիվանդության օրինակ և ներկայացնել
  6. Բնական և արհեստական էկոհամակարգեր
  7. Վերցնել մեկ էկոհամակարգի օրինակ և ներկայացնել
  8. ներկայացնել ապրիլ ամսվա սահիկաշարերը և բլոգային աշխատանքները

1.Մուտացիան դա օրգանիզմի հատկանիշների փոփոխությունն է։Այսինքն երբ մարդու օրգանիզմի որոշ մարմիններ մուտացիային են ենթարկվում։

2.Օրինակ երբ տղաների հասունացման շրջանում նրանց ձայնը կոշտանում է․ մուտացիայի է ենթարկվում

3.Էկոհամակարգը մեծ դեր է խաղում մարդյության կյանքում։ Տարբերակում են երկու տեսակի անօրգանական, ինչպիսին են՝ ջուրը, С և այլն և օրգանակա՝ ճարպեր, սպիտակուցներ։ Էկոհամակարգերն իրենց բնույթով կիբեռնետիկ են և, ի տարբերություն տեխնածին կիբեռնետիկ սարքերի, իրենց կառավարման գործառույթները կենտրոնացնում են իրենց մեջ։

4․ Ժառանգական հիվանդությունը հաճախ խարնում են մուտացիայի հետ, բայց իրականում նրանք լրիվ տարբեր բաներ են։ Ժառանգական հիվանդությունը դա գենետիկորեն փոխանցվող հիվանդություններ են։Այսինքն երբ ծնողներից մեկը ունի մի հիվանդությում որը գենետիկորեն փոխանցման ենթակա է, ապա հավանականությունը 50/50 որ կփոխանցվի երեխային։

5․ Օրինակ ես ուսումնասիրել եմ մարֆանի համախտանիշը որը իրենից ներկայացնում է հիվանդություն որը հաճախ ի հայտ է գալիս կյանքի առաջին տարվա վերջում։ Ուշադրություն են գրավում հիվանդի բարակ և երկար մատները, որոնք նմանվում են սարդի վերջույթների, կրծքավանդակը դառնում է ողնուցանման, դեմքը «թռչնային» արտահայտություն է ստանում։

6.Ներկայացնեմ ռուսերեն экосистема это биологическая система, состоящая из сообщества живых организмов-биоценоза, средыт их обитания-биотопа, системы связи, осуществляющей обмен энергией и веществом между ними.

7.Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը

8․ Մուտացիաներ Էկոհամակարգի կառուցվածք Գենետիկ հիվանդություն Սելեկցիա

կենսաբանություն

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը: Էկոհամակարգը — բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադրակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ տարրերի կողմից։

Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝

  1. կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները.
  2. ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ.
  3. օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը.
  4. պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
  5. մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով.
  6. միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ.
ինֆորմատիկա

Արհեստական ​​ինտելեկտի մասին

Արհեստական ​​ինտելեկտը (AI) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս համակարգին, մեքենային կամ համակարգչին կատարել առաջադրանքներ, որոնք պահանջում են խելացի մտածողություն, այսինքն՝ ընդօրինակել մարդու վարքագիծը աստիճանական ուսուցման համար՝ օգտագործելով ստացված տեղեկատվությունը և լուծել կոնկրետ հարցեր:

AI-ի ինտեգրումը մեխանիզմներին և համակարգերին հնարավորություն է տալիս ավտոմատացնել սովորական, աշխատատար կամ բարդ գործընթացները՝ ներառյալ դրանց ճշգրտության և արտադրողականության բարձրացումը: Հետևաբար, այս տեխնոլոգիան կարևոր բիզնես ռեսուրս է:

AI-ի ներդրման առավելությունները
Արհեստական ​​ինտելեկտի և դրա վրա հիմնված լուծումների օգտագործումը բիզնեսին մի շարք առավելություններ է տալիս։

Մարդկային գործոնի բացառումը. Ծրագրավորվող, ինքնուրույն սովորող ալգորիթմների օգտագործումը վերացնում է մարդկային սխալի գործոնը և հնարավորություն է տալիս գտնել այնպիսի լուծումներ, որոնք ակնհայտ չեն մարդկանց համար։
Ռիսկերի նվազեցում. AI մեքենաները կարող են օգտագործվել այնպիսի իրավիճակներում, երբ վտանգ կա մարդկանց համար: Օրինակ՝ արհեստական ​​ինտելեկտով աշխատող ռոբոտները կարող են փոխարինել մարդկանց որոշակի արտադրական տարածքներում կամ բնական աղետների ժամանակ աշխատելիս:
Շուրջօրյա հասանելիություն: Խելացի մեքենաները կարող են օգտագործվել առանց ընդմիջումների, հանգստյան օրերի, նրանք չեն արձագանքում ուշադրությունը շեղողներին։
Հարմարվողականություն. Սահմանված պայմաններում AI լուծումների օգտագործումը թույլ է տալիս արագ լուծումներ գտնել։ Օրինակ, AI-ն չաթ-բոտերում օգնում է ավելի լավ հասկանալ հաճախորդների «կենդանի» լեզուն, գտնել բարդ հարցերի պատասխաններ և հաղթահարել միաժամանակյա զանգերի և հարցերի մեծ հոսքը:
Արագ որոշումների կայացում. AI-ով աշխատող հավելվածները, մեքենաները, սարքերը և այլ գործիքներն ավելի արագ են որոշումներ կայացնում, քան մարդիկ, որոնք կարող են օգտագործվել արտադրական գործընթացներում, տվյալների վերլուծության, կանխատեսող մոդելավորման, հաշվարկների և այլնի մեջ:

AI իրականացման մարտահրավերներ
Կան մի քանի պատճառներ, որոնք դանդաղեցնում են արհեստական ​​ինտելեկտի ընդունումը և օգտագործումը։

Նյարդային ցանցերի վերահսկվող ուսուցման (ուսուցչի հետ) համար անհրաժեշտ է ձեռքով պիտակավորել (պիտակավորել) տվյալների հավաքածուները: Սա շատ ժամանակ է պահանջում:
Մոդելները վերապատրաստելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ տվյալներ, որոնք նախ պետք է հավաքվեն տարբեր աղբյուրներից, կառուցված լինեն, մաքրվեն ավելորդ տեղեկատվությունից և բերվեն ընդհանուր ձևաչափի։ Նման աշխատանքի համար անհրաժեշտ է ներկառուցված համակարգ և մասնագետների աշխատակազմ։
AI ալգորիթմների աշխատանքի արդյունքում ստացված արդյունքը դժվար է մեկնաբանել ու հասկանալ որոշումների կայացման տրամաբանության տեսանկյունից։
Մոդելները կենտրոնացած են որոշակի խնդիրների լուծման վրա։ Օրինակ, եթե արհեստական ​​ինտելեկտի ալգորիթմը օգտագործվում է կոնկրետ տեսակի խարդախության հայտնաբերման համար, այն չի ճանաչի խարդախության այլ տեսակներ. յուրաքանչյուր առաջադրանք և յուրաքանչյուր պայման կարիք ունի իր մոդելի:
Եթե ​​ուսուցման սկզբնական տվյալների բազան շեղված է կամ անբավարար, AI-ի աշխատանքի արդյունքները կարող են շեղվել: Օրինակ, եթե ուսուցման նմուշում օգտագործվում են միայն կարմիր առարկաներ, կարող են առաջանալ սխալներ կամ անհամապատասխանություններ, երբ ինքնամարզման ժամանակ կապույտ առարկա է հայտնվում:
AI-ի հետ աշխատելու և դրա հիման վրա նախագծեր մշակելու համար կարևոր է ունենալ բավարար իրավասություն՝ գնահատելու ռիսկերը և որոշումներ կայացնելու ալգորիթմների ներդրման յուրաքանչյուր փուլում:

գրականություն

Համո Սահյանի բանաստեղծություններ

ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ
Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։
Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,
Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:
Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։
Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Հրաշք լիներ, կրկնվեր
Հրաշք լիներ, կրկնվեր
Այն հրաշքը իրական,
Առուն ստվերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Գար խափաներ, խաթարեր
Իմ ջաղացը մանկական,
Նրա հետ սերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Պահեր, գրկի մեջ պահեր
Կարմիր աստղերը ձկան,
Կարմիր արևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ա՜խ, ձեն ու ձուն չհաներ
Իմ ցավերի լուռ վկան,
Այրող ցավերս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Ինչ ասեի, կատարեր,
Առներ սերս գեղջկական
Մի անգամ ևս տաներ
Ջաղացպանի աղջկան:
Հրաշք լիներ կրկնվեր
Այն հրաշքը իրական։

Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն, խոնարհ 

Դեզերի ուսին 

Մի կաթնահունց երկնակամար, 

Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 

Եվ զուսպ, և հավաք, 

Նստում էին մերոնք կարգով- 

Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով… 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 

Գերանին առնում 

Եվ սյունն ի վար գլոր-գլոր 

Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 

Լավաշ ու սամիթ 

Աշխարավոր մի գերդաստան՝ 

Պարզ ու միամիտ… 

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա… 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

Русский язык

Глаголы

ходить-проходить, петь-спеть, переходить-ходить, спеть-петь, умыться-мыться, переиграть-играть, дышать-подыхать, любить-полюбить, быть-не быть, танцевать-станцевать

ходить по пулю ночью редкий вид искусства, Спела лучше всех, Если дети утром умываются солнце ярче в небе улыбается, переиграла всех в зале, дышать запах сирени очень приятно, любить тебя искусство, быть в чём то лучше всех успех, танцевать под любимою песню

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ

Այո մենք կրկին ճամփորդում ենք։ Վերնագրից հասկացաք, որ այցելել ենք Արարատի մարզ և շատ հաճելի ժամանակ անցկացրել։ Ճամփորդությունը դեռ չսկսած՝ եկեղեցու բակից, անձրև էր գալիս, բայց մեր կազմակերպիչը՝ Ընկեր Մարիամը, դրական տրամադրվածությամբ էր տրամադրված և մենք սկսեցինք մեր ճամփորդությունը։ Ավտոբուսում արդեն բարձր տրամադրությամբ երգում էինք ու պարում, մի խոսքով աղմուկ ստեղծում։ Լիքը վայրեր այցելեցինք, սկզբում հրեշտակների ձոր հետո տիկնունի ամրոց։ Չեք պատկերացնի ինչ հաճելի էր անձրևին ճամփորդել, քարերը իրենց գույնը փոխելով հաճելի հանգստություն էին պարգևում հոգուս։ Նաև հաճելի մարդկանց հետ ճամփորդելը ավելի էր ուրախացնում օրս։Վերջում իհարկե արև դուրս եկավ, այն աստիճան, որ աչքերս կծկվել էին։ Տարվա առաջին ցոգոլը կերա։ Հա միքիչ կոշիկները մեր ցեխոտվել էին, բայց կարևորը մեր նման ամուր մնացել մինջև ճամփորդության վերջ։ Նկարները տեղադրեմ հիացեք և նաղանձեք 😉

Հանրահաշիվ

Շաբաթվա առաջադրանք 10․04-14․04

Առաջադրանք 269

ա) f(x) = 5 — 3x

f(-x) = 5+3x = 5+3x = — ( — 5 — 3x ) ≠ f(x) ≠ — f(x) ⇒ ոչ զույգ է ոչ կենտ։

բ) f(x) = 2x — 7

f(-x) = -2x — 7 = -2x — 7 = — (2x + 7) ≠ f(x) ≠ -f(x) ⇒ ոչ զույգ է ոչ կենտ։

գ) f(x) = x + 8

f(-x) = — x + 8 = — x + 8 = — (x — 8) ≠ f(x) ≠ — f(x) ⇒ ոչ զույգ է ոչ կենտ։

ինֆորմատիկա

Google որոնիչ

1.Բացառել բանալի բառը փնտրումից

Այսպես, եթե ցանկանում եք փնտրումից բացառել որևէ բանալի բառ, ապա պետք է օգտագործել -բանալիբառ կոմբինացիան: Այսպես, եթե դուք ցանկանում եք փնտրել Ռոնալդոյին, բայց ոչ պորտուգալացուն, ապա կարող եք գրել.

Ռոնալդո -Կրիշտիանու

և Google-ը ձեզ կներկայացնի բոլոր այն արդյունքները, որոնց մեջ կա Ռոնալդո, բայց չկա Կրիշտիանո:

2. Փնտրել Google+ էջեր

Իհարկե, այս ֆունկցիան Google-ը ավելացրել է զուտ իր պրոդուկտը առաջխաղացնելու համար, ու շատ քչերին սա պետք կգա, բայց իմացեք` Google+ հարթակում էջ փնտրելու համար պետք է հարցման սկզբում կամ վերջում ավելացնել +:

+բանալիբառ կամ բանալիբառ+

3. Փնտրել սոցիալական ցանցերի հաշիվներ կամ թեգեր

Սոցիալական ցանցերում սրա-նրա հաշիվը կամ էջը փնտրելու համար պետք է ավելացնել @ սիմվոլը հարցման սկզբում: Օրինակ`

@Leo Messi

Նույն կերպ թեգեր փնտրելու համար անհրաժեշտ է ավելացնել # սիմվոլը:

4. Երբ ինչ-որ արտահայտության մեջ մոռացել եք մի բառ

Օրինակ, ինչ-որ ասացվածքի կամ երգի մեջ մոռացել եք մեկ կամ մի քանի բառ, և ցանկանում եք գտնել դա: Պետք է բաց թողնվելիք տեղերում ուղղակի դնել * սիմվոլը: Օրինակ`

Կարմիր * կաշին չի փոխի

5. Փնտրել կոնկրետ գնով ապրանք

Եթե դուք փնտրում եք որևէ ապրանք ինչ-որ կոնկրետ գնով, ապա կարող եք օգտագործել $ նշանը և գրել Ձեր ցանկացած գինը: Իհարկե, եթե ձեր փնտրած ապրանքը վաճառվում է դոլարով: Օրինակ`

Օփել $2500

Կարող եք նշել նույնիսկ որոշակի գնային սահմաններ` օգտագործելով .. նշանները:

Օփել $2500..$3000

6. Փնտրել կոնկրետ կայքում

Ուղղակի հարցման մեջ գրում ենք site: ու գրում կայքի հասցեն, օրինակ`

օփել site:auto.am  կամ ուղղակի օփել :аuto.am

7. Փնտրել միայն տեքստի մեջ

Եթե ուզում եք փնտրել միայն տեքստի մեջ, այլ ոչ վերնագրերի, նկարների կամ այլ մասերի, ապա պետք է նշել intext: կոդը:

intext:goal

8.Ոչ որոշակի որոնում

Այն դեպքում, երբ դուք չեք կարողանում որևէ կոնկրետ բանալի բառ գտնել՝ ձեզ կօգնի «*» օպերատորը:

9.Բացառում Google որոնումից

Որպեսի բացառել որևէ բառ, բառակապակցություն կամ սիմվոլ որոնողական արդյունքից պետք է նրա առջև դնել «-» (մինուս) նշան և այն չի լինի առաջարկված որոնողական արդյունքներում:

Օրինակի համար ես մուտքագրեցի «անվճար հոսթինգ -am» և արդյունքում որոնողական առաջարներում իսպառ բացակայում են am կայքերը:

10.Որոնում հոմանիշներով

Օգտագործեք «~» սիմվոլը, ընտրվածի նմանատիպ բառերի որոնման համար: Օրինակ, «~լավագույն ֆիլմեր -լավագույն» մուտքագրման դեպքում դուք կտեսնեք արդյունքներ, որոնցում կան «լավագույն» բառի հոմանիշներ, բայց իսպառ բացակայում է բուն բառը: