Հաշվետվություն

Հաշվետվություն

Այս տարին էլ եկավ իր ավարտին։ Շատ բովանդակալից և էմոցիաներով լի կիսամյակ ենք ունեցել։ Գնացել եմ ճամփորդությունների, մասնակցել եմ տարբեր նախագծերի։

Հայոց լեզվի և գրականության ժամին արել ենք տարբեր առաջադրանքներ, կարդացել ենք շատ հետաքրքիր մեր տարիքի համար արդիական պատմություններ։ Ես և Օֆելիան գրական ակումբներն ենք վարել տարբեր գրողների մասին։

Անգլերենին շատ listening-եր ենք արել։ Կրկին վարժություններ ենք արել և խաղ խաղացել։ Ավելի հետաքրքրությանբ եմ այս կիսամյակ անգլերենի դասերին մասնակցել, երևի թե մեծացել եմ։

Ռուսերենի ժամին կատարել եմ личный проект-ներ, սոչինենիաներ։ Անցել ենք հակյական մշակույթին վերաբերվող մանրամասների մասին։

Պատմության դասին անցել ենք այս կիսամյակ ռուս թուրքական հարաբերությունները,կ թե ինչպես են դրանք անրադառնում հայերի վրա։ Դիտել ենք տեսանյութեր։

Հասարակագիտություն․ Այս կիսամյակ ուսումնասիրել ենք, թե ինչ է պետությունը ինչ իրավունքներ ունեն ժողովուրդը։ Նաև իմացել ենք աշխատանքի պայմանագիրը ինչ է իրենից ներկայացնում։

Մասնագիտական– Այս տարի նույնպես ունեցել ենք շատ հավես առաջադրանքներ։ Առարկան ավելի է ծավալվել, ավելի շատ ժամանակ ենք տրամադրում մասնագիտականին։ Շատ ավելի ինձ դուր եկավ այս տարվա աշխատանքները, ավելի լուրջ եմ վերաբերվում առարկային։

Հաշվետվություն

Ուսումնական 3-րդ շրջանի հաշվետվություն

Դե ինչ եկելա այն պահը, որ արդեն ավարտում եմ առաջին կուրսը։ Այնքան արագ անցվավ այս տարին կարծես ինչ որ տեղից ուշանում էր, բայց շատ բաներ ենք հասցրել արել։ Իրականում որ նայում եմ ինձ, երբ նոր էի եկել քոլեջ, հասկանում եմ թե ինչքան բաներ չեմ գիտակցել, ինչքան սահմանափակ հասկացոխություն եմ ունեցել։ Շատ ուրախ եմ որ անցել եմ այս ուղին ու դասեր քաղել։ Փորձել եմ բոլոր իմ քոլեջի ուսանողների հետ շփվեմ նրանց լավ ճանաչելու համար։ Տարբեր ճամփորդությունների գնացել, աաախխխ ոնց եմ ես սիրում մեր ճամփորդությունները, այնտեղ ավելի շատ եմ կարում մարդկանց հետ շփվել և նրանց լավ իմանալ։

Եթե կհետաքրքրի կարող եք ընթերցել նաև արաջին կիսամյակիս հաշվետվությունը և երկրորդ կիսամյակի

Հայոց լեզու — առարկայից անցել ենք առաջադրանքներ որտեղ ներառված են եղել ուղղակի և անուղղակի խոսքերը, գրել ենք փոքրիկ շարադրություններ, նախադաս և վերջադաս դերբայական դարձվածներ և այլն։

Ռուսաց լեզու — առարկայից անցել ենք հետաքրքիր դասեր, օրինակ  «История моей фамилии» նախագիծը։ Ամեն ամիս մենք ուղարկում ենք ուսուցչուհուն շարադրություններ, իր կողմից տված նախագիծը, մեր անհատական նախագիծը և ֆլեշմոբը։

Հայոց պատմություն — առարկայից անցել ենք Հայաստանը 6-7-րդ դարերում, Հայաստանը 8-9- րդ դարերում, Հայաստանը 9-11-րդ դարերում և այլն։ Կատարում ենք նաև ամեն ամիս «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծը։

Հանրահաշիվ — առարկայից անցել ենք բարդ առաջադրանքներ որոնք ինձ այնքան էլ հեշտ չեն տրվում, բայց նաև անցել ենք հեշտ առաջադրանքներ որոնք ես շատ անգամներ հասկացել եմ։ Կատարում ենք մաթեմատիկական ֆլեշմոբեր և դրանք դնում բլոգում։

Հասարակագիտություն — առարկայից անցել ենք ՀՀ սահմանադրություն թեմաները, բուլլինգ և մոբբինգ, կանանց իրավունքներ և այլն։ ՀՀ սահմանադրություն թեմաներով այս պահին կատարում ենք հետաքրքիր նախագիծ։

Անգլերեն — առարկայից անցել ենք հետևյալ քերականությունները ՝ անցյալ վաղակատար, եղանակավոր բայեր, պայմանական նախադասություններ և այլն։

Գրականություն — առարկայից անցել ենք Եղիշե Չարենցի, Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի և մնացածի կյանքի և գործունեության, նրանց պատվածքներն ու բանաստեղծությունները։

Էկոլոգիա — առարկայից անցել ենք շատ նախագծեր որոնցից են ՀՀ թռչունները, Ախուրյանի ջրամբարը և այլն։ Կատարել ենք նաև հետազոտական աշխատանքներ։

Կենսաբանություն — առարկայից անցել ենք գենետիկական հիվանդություններ, մուտացիաներ, բույսերի և կենդանիների սելեկցիա և այլն։ Այդ ամեն ինչը ներկայացնում ենք սահիկաշարերի տեսքով։ Գրում ենք ամեն ամսվա ամփոփումներ։

Ֆիզիկա — առարկայից անցել ենք մեխանիկական տատանումներ, պինդ մարմնի հալումը, ինքնաստուգումներ, խնդիրներ և այլն։

Աշխարհագրություն — առարկայից անցել ենք ՀՀ տնտեսության բնութագիրը, գործնական աշխատանքներ, ամսվա ամփոփումներ և այլն

Սա էլ ճամփորդությունների հղում է կարող եք նայել թե ուրենք այցելել։

Շատ ծավալուն և հետաքրքիր տարի եմ ունեցել և հիմա էլ պատրաստվում ենք մեդիաուրբաթին։ В этом колледже точно не соскучишься…

Հաշվետվություն

Հունվարյան ստուգատեսների հաշվետվություն

Հունվար ամիսը սպասվում էր շատ զանազան և հետաքրքիր ճամփորդություններով։ Հետաքրքիր օրեր ենք ունեցել թե կրթական առումով և թե ֆիզիկական։Հախթահարել եմ վախերըս նորորի ծանոթացել կուրսեցիներիս հետ, սովորել եմ ընկնել ու կանգնել՝ ուղիղ իմաստով

Ունեինք Մարզական ստուգանես որի ժամանակ այցելել ենք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը։Օրը անցավ շատ հետաքրքիր և բուռն էմոցիաներով։Սովորեցի սահել, սիրեցի սահելը։Շատ էի վախենում որ կնկնեյ բայց հաղթահարեցի վախս։ Այնքան էր դուր եկել ինձ որ երկրորդ անգամ էլ էի գնացել։

Նաև ունեցել ենք Ազգագրական փառատոն, որի ընթանցքում ուսումնասիրել ենք Գորիսի բարդբառը։ Փոխադրել ենք երեք առակ, որը փոխադրել ենք Գորիսի բարբառից գրական հայերենի։ Աշխարհագրությունից նույնպես ունենք Ազգագրական փառատոն, որտեղ պետք է ընտրեինք մեկ երկիր և խոսեինք այդ երկրի մշակույթի մասին։ 1 2 3

Հետաքրքիր այց էնք ունեցել Դիջիթեյն ընկերություն։ Դիջիթեքյան ստուգատեսների շրջանակներում մենք պատրաստել ենք լոգոներշ 2023 թվականի համար։ Ստեղծել ենք Qr-codeր։ Ցանոթացել ենք Canva ծրագրի հետ Wikiloc, Google earth pro և այլն

Եվ վերջինը Բնագիտական ստուգատեսը։Ֆիզիկական փորձեր ենք կատարել և պարզ հասկացել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում էլեկտրոկան լարումը։Էկոլոգիապես մաքուր ձեռքի սկռաբ եմ պատրաստել

Հաշվետվություն · Web design

Մասնագիտական հաշվետվություն։

Այս երեք ամսվա ընթացքում Վեբ-դիզայնի դասերին մենք անցել ենք թե ինչպես պոստերներ սարքել, ինչպես մեր մտքերը և խելագառ երևակայությունը իրագործել և ստեղծագործել։Ես էլ եմ լիքը հավես բաներ ստեղծել։Իմ աշխատանքները տեղանդրում եմ՝

Հաշվետվություն

Հաշվետվություն

Ես Մարիյա Վարդանյան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 15 տարեկան եմ 1-2 կուրսից։Սովորում եմ Veb-դիզայն բաժնում։Քոլեջիս կյանքը անցնում է շատ հետաքրքիր։Շփվում եմ տարբեր մարդկանց հետ, տարբեր մտածելակերպի մարդկանց հետ։Իմ ձեռքերով պատրաստել եմ գինի, շփվել բնապահպանական նախարարությունից եկած մարդկանց հետ, սիրուն լուսանկարներ արել, ունեցել եմ նոր ծանոթություններ։Քոլեջի ձախողություններնել մենակ այն են եր դասից ուշանալու պատճառով ջղայնացրել եմ քոլեջի Կազմակերպիչին։Ընկերների առումով հաջողվել է ինձ։

Ռուսաց լեզուն իմ մայր լեզուն է դրա համար այս առարկան շատ եմ սիրում ու իմ համար զվարճալի են անցնում դասընտացները։Նամանավանդ որ դասատուն քեզ հարգում է ավելի մեծ ցանկությամբ ես գնում նրա դասերին։Проект-ներ ենք ներկայացրել որից շատ հետաքրքիր տեղեկություններ եմ իմացել։

Անգլերենը ինձ համար շատ հետաքրքիր լեզու է։Անգլերենը հանդիսանում է միջազգային լեզու և այն չիմանալով դու չես կարող այլ երկրում երկար ժամանակի ապրել։Անգլերենի ժամի վարժություններ ենք կատարում, CV-ներ ենք ստեղծում, միքիչ կատակում, մեկ-մեկ էլ անգլերեն երգում։

Հայոց պատմություն-Եթե չլիներ ընկեր Հեղինեն այս դասը չէի սովորի։Իմ դպրոցում բոլորը գիտեին որ Մարիյան հայոց պատմությունը չի սովորում, որովհետև չի սիրում։

Գրականություն-գրականությունը սիրել եմ միշտ,որովհետև առասպելները, էպոսները հետաքրքրություն են զարգացնում։Սիրում եմ երբ Հայ գրողները մի փոքրիկ բանաստեղծություն են գրում,բայց մենք մեր ուսուցչի հետ վերենք լուծում այն։Ասում ենք մեր տեսակետը ու ինչ է հետաքրքիր, որ ուսուցիչը բոլորիս է լսում ու այքան հետաքրքիր մտքեր են ասում կուրսեցիներս։Ուղղակի ափսոս որ շուտ է ավարտվում դասը։

Էկոլոգիա-այս դասի ժամանակ անհնար է ձանձրանալ։Անցանք Մոնսանտոյի մասին նրա գործունեության մասին և վերջում բաժանվեցինք խմբերի, ոմանք լրագրողներն էին, մի խումբ բժիշկներ ունեինք,խումբ պետության և ամենակարևորը Մոնսանտոն ով պետք է մինջև վերջ պայքարեր, որ դուրս գար հաղթած և ես հենց մոնսանտոների խմբում էի։

Ինֆորմատիկա-այս երեք ամսվա ընթացքում ավելի շատ բան եմ իմացել քան իմ երեք տարվա ինֆորմատիկա դասից դպրոցում։Սովորել եմ դիսկով աշխատել, հարցում ստեղծել,բլոգի հետ կապված շատ աշխատանքներ կատարել։

Հասարակագիտություն-այս առարկան այնքան հետաքրքիր է։Նամանավանդ մեր դասերը այքան հավես են անցնում։Ակտիվ մասնակցում եմ դասին միշտ պատրաստ գնում որպեսզի կարողանամ արտահայտվել և իմ կարծիքը հայտնել։Այսօր անցանք արդարության թեման, իմ ամենասիրելի թեման, որտեղ ես չեմ պատրաստվում լռել։

Ֆիզիկա-ֆիզիկան բնույթով շատ հետաքրքիր առարկա է,ունի կյանքին վերաբերող շատ տեղեկություններ և ուղղակի դասին չլսել՝դա կանի միայն հիմարը, սիրում եմ ուսուցչիս և նրա դասերին սիրով գնում։Քանի որ ես ունեմ ռուսսական կրթություն ես ֆիզիկան էլ անցել եմ ռուսերեն, և եթե ինձ անհասկանալի բան է լինում հայերեն իմ ուսուցիչը հատուկ ինձ համար բացատրում է ռուսերեն։Շատ եմ սիրում ու հարգում այն մարդկանց ովքեր քեզ հարգում են։