Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները

Ներկայացնել լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները։
Ստացիոնալ և կիսասացիոնալ, դաշտային, փորձարարական , լաբարատոր, քարտեզագրական աէրոտեզերական լուսանկարների մեթոդ , նկարագրական, երկրաինֆորմացիոն , գծանկարչական , վերադրման , երկրաֆիզիկական , երկրաքիմիական, հնէալանգշաֆտական, քանակական, մաթեմատիկական, մոդելավորման, հաշվեկշռաին, վիճակագրական

Բնութագրել՜ ստացիոնալ և կիսաստացիոնալ, դաշտային, փորձարարական, լաբորատոր և համեմատական մեթոդները։
Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ: Բնության մեջ տեղի ունեցող երևույթները որոշակի ընթացք ունեն, և անհրաժեշտ է լինում տնական ժամանակահատվածում դրանք գրանցել: Օրինակ,
մթնոլորտային կամ ջրաբանական»երնույթները: Դրա համար հիմնում
են մշտական գործող կայան ն տարիներ շարունակ ամեն օր մի քանի
անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները: Կի-
սաստացիոնարի դեպքում կայանը ժամանակավոր է լինում: Օրինակ,
արշավախումբը դաշտում աշխատում է, երթուղիներ է բացում, սա-
կայն անհրաժեշտ է իմանալ գետի ծախսի տատանումները: Այդ գործն
իրականացնելու համար ժամանակավոր կայան են հիմնում, որտեղ ո-
րոշ սեզոնում դիտարկումներ են կատարում:

Լանդշաֆտագիտություն

Ջրագրական ցանց

Գետերի անվանումը հոդվածի կամ առանց հոդվածի հետ: Աշխարհագրական անուններով  հոդվածներ անգլերեն լեզվով

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:

Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:

Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:

Գետի անկման և թեքության որոշում

Հայտնի է, որ գետերը հոսում են ծանրության ուժի ազդեցությամբ բարձր վայրերից դեպի ցածր վայրեր: Հետևաբար, նրանք կատարում են անկում: Որքան մեծ է գետի չափվող հատվածի սկզբնակետի և վերջնակետի բացարձակ բարձրությունների տարբերությունը, այնքան մեծ է գետի անկումը: Քանի որ ամբողջական գետի համար սկզբնակետը ակունքն է, իսկ վերջնակետը՝ գետաբերանը, ապա գետի անկման որոշման համար պետք է իմանալ, թե ինչ բարձրությունից է սկիզբ առնում գետը և որ բարձրության վրա է թափվում մեկ այլ ջրային ավազանի մեջ կամ վերջանում գետը:

Գետի անկումը գետի ակունքի բացարձակ բարձրության և գետաբերանի բացարձակ բարձրության տարբերությունն է:

Գետի անկումն իմանալով` կարելի է պատկերացում կազմել նրա բնույթի մասին. լեռնային է այն, թե՞ հարթավայրային, ի՞նչն ունի տնտեսական մեծ կարևորություն: Սակայն էլ ավելի կարևոր ցուցանիշ է դառնում գետի թեքությունը:

Գետի թեքությունը անկման հարաբերությունն է երկարությանը:Տվյալ ցուցանիշը ցույց է տալիս միավոր տարածության վրա (1 կմ) ինչքան անկում է կատարում գետը: Այն թույլ է տալիս գնահատել ոչ միայն ռելիեֆի առանձնահատկությունները գետավազանի հատվածում, այլև կատարել տնտեսական հաշվարկներ կապված գետի էներգետիկ պոտենցիալի, էռոզիոն գործընթացների և այլնի հետ: Որքան մեծ է թեքությունը, այնքան գետի էներգետիկ պոտենցիալը կարող է մեծ լինել (կարևոր է նաև տեղափոխվող ջրի ծավալը և դրա սեզոնային փոփոխությունները):

Գետի ծախսի որոշումը

Գետի հունով մշտապես հոսում է որոշակի քանակի ջուր (հակառակ դեպքում այն գետ չի կոչվի): Հաճախ գետի տնտեսական ադյունավետության և օգտագործման ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է լինում գնահատել, թե որքան է տարբեր հատվածներում հոսող ջրի ծավալը միավոր ժամանակահատվածում: Այդ նպատակով ներմուծվել է գետի ծախս հասկացությունը՝ Q:

Գետի ծախսը մեկ վայրկյանում կենդանի կտրվածքով անցնող ջրի քանակն է: Այն որոշելու համար անհրաժեշտ է իմանալ ինչպես գետի կենդանի կտրվածքի մակերեսը՝ S, այնպես էլ գետի հոսքի արագությունը՝ V և բազմապատկել այդ երկու ցուցանիշը իրար. Q=S∗V 

Գետի կենդանի (լայնական) կտրվածքը մի ափից մյուսը, հոսքի ուղղությանը ուղղահայաց արված կտրվածքն է: Ընդունված է գետի կենդանի կտրվածքը որոշելու համար օգտագործել ուղղանկյան մակերեսի որոշման բանաձևը՝ երկարություն*բարձրություն, որը գետի համար ձևափոխվում է որպես միջին խորություն*լայնություն:

Խնդիրներ

Խնդիր 1․

Գետի լայնությունը 15 մ է, միջին խորությունը՝ 200 սմ, իսկ ջրի արագությունը՝ 5մ/վ: Որոշել գետի ծախսը:

Լուծում
Գետի ծախսը որոշում են Q=S.v բանաձևով, իսկ S-ը կհաշվենք լայնության և խորության արտադրյալով: Այսպիսով՝
Q=15մ.2մ.5մ/վ=150 խորանարդ մետր վայրկյան
Պատ.՝150 խորանարդ մետր վայրկյան:

Լուծել խնդիր

Գետի կենդանի կտրվածքի մակերեսը 3մ քառ. է,իսկ ջրի արագությունը՝ 4մ/վրկ։Որոշել գետի ծախսը(մ/խոր/վրկ)։

Լանդշաֆտագիտություն

Դաշտային լանդշաֆտային հանույթ, քարտեզագրում

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 47-50

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 125-132

  1. Ներկայացնե՛լ լանդշաֆտային հետազոտության փուլային կառուցվածքը։
    Նախապատռաստական փուլ, դաշտային հանույթի փուլ, կամերալ մշակման փուլ
  2. Բնութագրե՛լ լանդշաֆտի նախապատրաստական և դաշտային հանույթի փուլերը։
    Եթե հանձնարարված է դաշտային հանույթ կատարել, ապա այն պետք է նախապատրաստել։Նշանակվում է արշավախմբի ղեկավար, կազմը։Կազմվում է աշխատանքային ծրագիր, նախահաշիվ։Նախքան դաշտ դուրս գալը, արշավախմբի բոլոր անդամները պետք է ծանոթանալ շրջանային վերաբերող գիտական աղբյուրներին, կազմեն անհրաժեշտ գրականության ցանկ։ Կարևոր է ճշտել ուսումնասիրության մաշտաբը։ Այս փուլում ձեռք են բերվում տեղագրական քարտեզներ, դրանց պատճենները, որոնց վրա դաշտում պետք է նշումներ կատարվեն, բոլոր անհրաժեշտ գործիքները, վրանները և այլն։
    Դաշտային հանույթի փուլ։ Արշավախումբը դուրս է գալիս բնություն։Դիտարկումը մասնագիտական բնույթ պետք է ունենա․ նկարագրվում է խզվածքի բացվածքը, շերտերի հզորությունը, դրանց կազմը, չափերը։ Երթուղիների ընթացքում պետք է հավաքել ապարների, բույսերի, հողի, ջրի նմուշներ և այլն։
  3. Բնութագրե՛լ կամերալ մշակման փուլը։
    Արշավախմբի երթուղիները ավարտելուց հետո սկսվում է կամերալ մշակման փուլը։ Դաշտից բերված նմուշները տրվում են անալիզի , դաշտում կազմած քարտեզները համադրվում են և կազմվում են լանդշաֆտագիտական քարտեզներ, որոնցում նշվում են բնատեղամասերը , ֆացաները, բիոտայի տիպերը, կատարվում են շրջանցում ։Յուրաքանչուր նեղ մասնագետ կազմում է իր հաշվետվությունը, իսկ վերջնական լանդշաֆտային հաշվետվությունը ներկայացնում է արշավախմբի ղեկավարը։ Վերջնական տեքստում պետք է տալ տարածքի գնահատականը, նրա ֆունկցիան, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիները։
  4. Ի՞նչ է քարտեզագրությունը և լեգենդան։
  5. Ի՞նչ տարբերություն կա հարթավայրային և լեռնային երկրների լանդշաֆտի միջև։
Լանդշաֆտագիտություն

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը։ Աղտոտման տեսակները

Դասի հղում

  • Ի՞նչ է աղտոտումը։ Թվարկե՛լ բնական միջավայրի աղտոտման տեսակները։

Ի՞նչ է աղտոտումը։ Թվարկե՛լ բնական միջավայրի աղտոտման տեսակները։ Աղտոտում կոչվում է բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակռշության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում մարդկանց գույության պայմանների վատթարացմանը :

Տարբերվում է աղտոտման երեք տեսակ ՝ ֆիզիկական , քիմիական և կենսաբանական : Ֆիզիկական տեսակներից են ջերմության, խոնավության , լուսավորվածության, աղմուկի մակարդակի , ռադիոակտիվ ճառագայթման և էլեկտրամագնիսական նորմերի խախտումը: Քիմիական տեսակի մեջ մետնում են այնպիսի նյութեր , որոնք չեն մարսվում բնության կողմից և միջավայրը դարձնում են վտանգավոր կենդանի օրգանիզմների համար: Կենսաբանական տեսակներ են երբ միջավայր են թափանցում մարդու առողջության համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ:

  • Թվարկե՛լ աղտոտման տեսակները։ Բերե՛լ օրինակներ։

Ֆիզիկական, քիմիական և կենսաբանական:

Ֆիզիկական — այս աղտոտման տեսակի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ՝ ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը և էլեկտրամագնիսականությունը:

Քիմիական — այս դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմիական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, ոորնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով՝ միջավայրը վտանավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:

Կենսաբանական — այս տեսակի աղտոտում են կոչվում բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման:

  • Ներկայացնե՛լ մարդածին աղտոտման օրինակներ։

Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են՝ արդյունաբերություն, ավտոմոբիլային տրանսպորտ, շինարարություն: Օրինակ՝ քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոխիր և այլն, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը:

Նույն կերպ ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ տարածվում է:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժիչները արտանետում են թունավոր գազեր վառելիք վառելիս:

  • Բնութագրե՛լ աղտոտման նյութերը ըստ ծագման։

Աղտոտման տեսակների պես գոյություն ունի նաև աղտոտող նյութերի տեսակ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ բնական և արհեստական:

Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով:

Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչպես նաև այրման հետևանքով: Այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս:

Լանդշաֆտագիտություն · Uncategorized

Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը

  1. Ի՞նչ եք հասկանում բնություն ասելով:
    Բնությունը մարդուն շրջապատող միջավայրն է: Օրինակ մենք ինչ ենք հասկանում բնություն ասելով. Ծառերը ծաղիկները և այլն: Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, իսկ ինչ ենք հասկանում երբ ասում ենք զարգանալ կամ շարժվել. դա այն է երբ ծաղիկները աճում են ծռերը ծաղկում են: Կան օրգանական և անօրգանական աշխարհներ: Բույսերն ու կենդանիները նրանք բոլորը պատկանում են օրգանական աշխարհին իսկ որն է պատկանում անօրգանական աշխարհին դրանք են ջուրը, հողը, օդը:
  2. Ինչ եք հասկանում բնական միջավայր ասելով:
    Շրջակա միջավայր ասելով հասկանում ենք մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը: Այն իր մեջ ներառում է մարդու աշխատանքային, կենցաղային, հանգստի պայմանները և, իհարկե, սնունդը:
  3. Ի՞նչ եք հասկանում աշխարհագրական միջավայր ասելով:
    Աշխարհագրական միջավայր, աշխարհագրական թաղանթի մի մասը՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը։Մարդու գործունեության ոլորտի ընդարձակմանն ու հասարակական զարգացմանը զուգընթաց աշխարհագրական միջավայրի, մասնավորապես մարդոլորտի, սահմաններն ընդարձակվում են և ավելի են մոտենում աշխարհագրական թաղանթի սահմաններին։ Աշխարհագրական միջավայրում է կատարվում մարդկանց բնօգտագործման և բնապահպանական գործունեությունը։
  4. Ի՞նչ է նշանակում էկոլոգիական հավասարակշռությունը։ Ի՞նչ պատճառներով այն կարող է խախտվել։
    Էկոլոգիան էկոհամակարգի ուսումնասիրությունների գիտությունն է: Էկոլոգիական հավասարակշռությունը գիտականորեն սահմանվում է որպես. Օրգանիզմների մի համայնքի դինամիկ հավասարակշռության վիճակ, որում գենետիկայի, տեսակների և էկոհամակարգի բազմազանությունը մնում է համեմատաբար կայուն `աստիճանական փոփոխությունների ենթակա: Էկոհամակարգի ամենակարևոր կետը բնական հավասարակշռության պահպանումն է: Այս հավասարակշռությունը կարող է խաթարվել նոր տեսակների առաջացման, որոշ տեսակների հանկարծակի մահվան, բնական վտանգների կամ տեխնածին պատճառների պատճառով: Էկոլոգիական հավասարակշռությունն այն հասկացությունն է, որը սահմանում է, թե ինչպես են էկոհամակարգերը կազմակերպվում կայունության պայմաններում, երբ տեսակների համակեցությունը այլ տեսակների և նրանց միջավայրի հետ:
  5. Բնության մեջ ո՞րն է նյութի շրջապտույտի դերը։ Ո՞ր դեպքում այն կարող է խախտվել։
  6. Ի՞նչ է էկոլոգիական ճգնաժամը։
    Էկոլոգիական ճգնաժամն աննախադեպ չափերի ճգնաժամ է. Գոյություն ունի էկոլոգիական ճգնաժամ, քանի որ ընդլայնվում է նախորդ սերնդի միջուկային և կենսաբանական զենքով աշխարհի ոչնչացման սպառնալիքի շրջանակը։ Այս ճգնաժամը, որն արմատավորված է հիերարխիայի և կապիտալիզմի վրա, բխում է մարդկանց բարձր միջամտությունից և էգոցենտրիզմից: Մարդը, ով պետք է ընտրություն կատարի էկոլոգիական հասարակության ձևավորման և գերիշխող հասարակական կարգի միջև, պետք է ընդունի էկոլոգիական մասշտաբով և էկոտեխնոլոգիական կյանքով ապրելու անհրաժեշտությունը: Այսպիսով, սպառողական արժեքի վրա հիմնված տնտեսությունը պետք է պահպանվի՝ վերացնելով հիերարխիան և գերիշխանությունը: Պետք է հայտնի լինի, որ եթե հնարավոր չլինի կանխել էկոլոգիական ճգնաժամը, ապա տեղի կունենա կենսոլորտի փլուզում, որտեղ տեղի են ունենում բոլոր կենդանի գործունեությունը։
Լանդշաֆտագիտություն

Հաշվետվություն

Այս կիսամյակ ուսումնասիրել ենք լանդշաֆտի կլիմաները, լքված գյուղերը, լանդշաֆտի կանխատեսումը և ավելին բնույան բարելավման և գնահատման լիքը դասեր։ Շատ հեշտ էր ինձ համար այս կիսամյակը, ավելի հասկանալի և արդիական։ կից ներկայացնեմ իմ անելիքները

Բլոգային աշխատանք՝
Լանդշաֆտագիտություն առարկայի նպատակը, նրա խնդիրները
Աշխարհագրական թաղանթ և աշխարհագրական միջավայր
Մարդ-բնություն փոխհարաբերություն
Բնօգտագործում և բնապահպանություն, նրա հիմնահարցերը
Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան
Լանդշաֆտի կանխատեսում, բնության վերափոխում և կուլտուրական լանդշաֆտ

Նախագծեր՝

Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտի կանխատեսում, բնության վերափոխում և կուլտուրական լանդշաֆտ

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 37-42

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 110-114

  1. Ի՞նչ եք հասկանում լանդշաֆտի կանխատեսում ասելով։ Բերել օրինակներ։
    Լանդշաֆտը, որպես էկոլոգիական համալիր, կայուն չէ, այլ ապրում է զարգացման պռոցես և մարդը պետք է կարողանա կանխատեսել նրա ապագան։Լանդշաֆտը վերափոխելիս անպայման պետք է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա մարդու ներգործությունը։Օրինակ՝ ունենք ճահճային տարածք, որտեղ բազմանում են հիվանդածին մանրեներ։ Պետք է հաշվարկել՝ այտեղ էվկալիպներ աճեցնելիս որքան ինտենսիվ կլինի տրանսպիրացիան ր ինչպես կչորանա ճահիճը, ինչ փոփոխություն կառաջանա լանդշաֆտի բոլոր բաղադրասերում։Պարզելով դա մարդը կորոշի անտառատնկման գործողությունը կատարել թե ոչ։
  2. Ներկայացնել լանդշաֆտի փոփոխման երեք գլխավոր աստիճանները։
    1.Թույլ վերափոխված լանդշաֆտը- այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել․լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը, բնական վիճակը։Օրինակ՝ անտառում կտրատել են ծերացած ծառերը, որոնք խանգառում են մատաղ ծառերի աճին։
    2.Վերափողված լանդշաֆտ, երբ փողվել են որոշ բաղադրիչներ
    3.Արմատապես վերափոխված լանդշաֆտը, այս լանդշաֆտը ոչ մ նմանություն չունի բնականին։ Եթե մարդը այլևս չօգտագործի այն, միևնույն է այն չի վերականգնվի։
  3. Ի՞նչ է կուլտուրական լանդշաֆտը։ Ներկայացնե՛լ կուլտուրական լանդշաֆտի ֆունկցիաները։
    Կուլտուրական են կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։
  4. Ներկայացնե՛լ մոնիթորինգի դերը լանդշաֆտագիտության մեջ։
    Մոնիթորինգ նշանակում է բնության ընթացքին հետևել։Մոնիթորինգի բազմաթիվ կայաններ ստեղծվել են աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ ծովերի ու օվկիանոսների վրա։
  5. Առանձնացնե՛լ ժամանակակից կուլտուրական լանդշաֆտի կատեգորիաները։Ժամանակակից լանդշաֆտը բաժանվում է հետևյալ կատեգորիաներին
    Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել
    Թուկլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է կատարել
    Խախտված, ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչներ են փոխվել։
    Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ, որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոփոխված են։
Լանդշաֆտագիտություն

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 28-30

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 92-93

  1. Թվարկե՛լ լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիաները։
    Լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիաներն են ՝ գյուղատնտեսական, անտառտնտեսական, լեռնաարդյունաբերական, ռեկրեացիոն, տրանսպորտային, ռազմաստրատեգիական, ուսումնական, արդյունաբերական և մարդածին։
  2. Բնութագրե՛լ գյուղատնտեսական, անտառատնտեսական և լեռնաարդյունաբերական լանդշաֆտի ֆունկցիաները։
    Գյուղատնտեսական։ Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի այնպիսի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ենթադրենք ՝ ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին։ Այս մարգագետինը հերկվում է, ցանում են բարձր բերքատվությամբ ցանովի խոտեր, անց են կացնում ոռոգիչ ջրանցք, ստանում են բարձր բերք։ Մարգագետնի եզրին հնարավոր է կառուցել անասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլ մթերքներ։
    Անտառտնտեսական։ Դիցուկ ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում, ոռոգման ցանց ստեղծվում, հիմնում են փայտամշակման մի ձեռնարկություն, որը խիստ պլանավորված եղանակով կատարում է սանիտարական ծառահատում, փայտանյութը օգտագործում առաջավոր եղանակներով։ Մեկ այլ տեղ, ասենք տայգայում, բնակավայր է հիմնադրվել․ անց են կացնում ճանապարհներ, ջրմուղ, կոյուղի, գետափին կառուցում են նավահանգիստ, բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ, որսորդությամբ և այլն։
    Լեռնաարդյունաբերական։ Ասենք հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։ Սրա հետ կապված զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, կառուցվում են դպրոցներ, ստեղծվում է տրանսպորտի համակարգ և այլն։
  3. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեկրեացիոն լանդշաֆտը։ Առանձնացնել ՀՀ-ում առկա ռեկրեացիոն լանդշաֆտի մի քանի օրինակներ։
    Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։ Կառուցվելու են առողջարաններ, հանգստյան տներ, զբոսայգիներ, զվարճարաններ, որոնք կապահովեն մարդկանց հանգիստն ու առողջությունը։
  4. Արդյունաբերության շահագործման հետևանքով, ի՞նչ վնաս է կրում լանդշաֆտը։ Բերել մի քանի օրինակներ։
    Ռեսուրսները սպառվում է որի արդյունքում վնաս է կրում։
  5. Ներկայացնել մարդածին լանդշաֆտի դրական և բացասական կողմերը։
    Մարդածին լանդշաֆտները կարող են լինել նաև բազմաֆունկցիոնալ։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկությունները և աշխատի կարգավորել դրանց բաղադրիչների հակադրություններն ու անցանկալի գործոնները։ Ենթադրենք ՝ կառուցվում է բնակավայր և շրջանում կան ճահճային ֆացիաներ, որտեղ մոծակներ են բազմանում։ Ահա այստեղ մարդու միջամտությամբ ճահիճները չորացվում են, այսինքն տեղի է ունենում լանդշաֆտի մարդածին կարգավորում, լանդշաֆտի օպտիմացում։