Հայոց պատմություն

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում․մաս 5

Ռուս-թուրքական հարաբերությունների ո՞ր ժամանակաշրջանն է նկարագրվում:
Առաջին Համաշխարհային պատերազմ

Դուրս հանե՛լ կարևոր իրադարձություններ, նոր բացահայտումներ:
Այն էր որ Ռուսաստանը խոստանում էր ինքնավար պետություն եթե միայն աջակցեին իրան պատերազմում։ Հայաստանը՝ հայերը անկկալում էին որ Ռուսաստանը կպահի իր խոստունը։


Հայոց պատմություն

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում.մաս 4

Ռուս-թուրքական հարաբերությունների ո՞ր ժամանակաշրջանն է նկարագրվում:
Առաճին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջաններ, մեծ եղեռնը

Ինչ հետևություններ պետք է անել ռուս-թուրքական հարաբերություններից:
Ռուսաստանը հրահրում էր Օսմանյան կայսրությանը իր դեմ կռվի։Տեսանյութում նշվեց թե ինպես և փորձում էր հայերին էլ Հայաստանը կռվի իր դեմ որոշ պայմաններով։ Բայց Հայաստանը չեզոք է մնում այս հարցում։ Այս իրավիճակից սովորում ենք որ Ռուսաստանը շահ ունի դրա համար էլ ինչ որ բաներ էր անում Հայաստանի համար։ Իրեն ձևացնելով լավը։

Տեսանյութը՝ այստեղ 

Հայոց պատմություն

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում․մաս 2

  • Ինչպե՞ս են բնութագրվում ռուս-թուրքական հարաբերությունները: /տեսանութից դուրս հանիր/
    1828-1829 թթ․ տեղի է ունեցել ռուս-թուրքական առաջին պատերազմը, որը առնչություն է ունեցել նաև Հայաստանի հետ, ռուսական զորքերը խորանում են դեպի Արևմտյան Հայաստանի տարածք, գրավելով գրեթե ողջ տարածքը, որից հետո կնքվում է ռուս-թուրքական հաշտություն։ Տեղի է ունենում արևմտահայերի մեծ գաղթ դեպի Արևելյան Հայաստան։1831 թ․ Օսմանյան կայսրության մեջ առաջանում են ներքին խռովություններ, որի արդյունքում Եգիպտոսը, որը գտնվում էր Օսմանյան կայսության տիրապետության տակ, ապստամբում է նրա դեմ :  Այս ընթացքում Օսմանյան կայսրությանը օգնության է հասնում Ռուսաստանը, արդյունքում դաշնագիր է կնքվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որտեղ կողմերը պարտավորվում են հարձակման դեպքում պածտպանել միմյանց :Ռուսաստանը դժգոհ մնալով այս իրավիճակից, քրիստոնեաների հարցը առաջին անգամ արծարծում է Օսմանյան կայսրությունում, որը առիթ է դառնում նոր պատերազմի։ 1853 թ․ սկսվում է Ղրիմի ռուս-թուրքական պատերազմը։ Այստող պատերազմին մասնակցում են և՛ Անգլիան, և՛ Ֆրանսիան, և՛ Ավստրոհունգարիան, և՛ Թուրքիան։ Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում, կնքվում է Փարիզի խաղաղության դաշնագիրը, որով Ռուսաստանը զրկվում է արտոնություններից։1878-1890-ական թթ․ նորից տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավվում և հայկական բարեփոխումների խնդիրը բարձրացնողը դառնում է Անգլիան։ Ավելին ՝ Ռուսաստանը սկսում է ընդդիմանալ հայկական բարեփոխումների ծրագրին։ 
  • Ռուս-թուրքական ո՞ր պատերազմների վերլուծությունների մասին էր խոսվում տեսանյութում:
    Տեսանյությում խոսվում է Ղրիմի պատերազմի, Փարիզի խաղաղության դաշնագրի, Բեռլինի վեհաժողովի վերլուծությունների մասին։
  • Ի՞նչ դասեր պետք է քաղել:
    Չեմ մեկնաբանում

Գրականություն՝

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)։

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

Տեսանյութը՝ այստեղ

Հայոց պատմություն

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում․մաս 3

  • Ռուս-թուրքական հարաբերությունների ո՞ր ժամանակաշրջանն է նկարագրվում:
    20 դարից սկսաց է նկարագրվում պատմում է թե ինչպեսզի բարեփոխումներ են եղել
  • Տեսանյութից դուրս հանի՛ր ռուս-թուրքական հարաբերությունների բնութագրումներ:
    Սկսեմ երևի Աբդուլ Համիդի ժամանակվա ջարդերը որոնք տեղի չէին ունենա այդ ծավալով եթե չլիներ Ռուսաստանի <<Չեզոք>> դիքորոշումը։ 19 դարում Ռուսական կայսրության հալածանքները հայոց լեզվի դեմ ՝ հայկական դպրոցներն էին փակվում դպրոցներում չէին դասավանդվում հայոց լեզուն, եկեղեցու դեմ դավադրություններ են իրականացվում, մի խոսքով Ռուսասատնը վարում էր դավանփոխության քաղաքականություն։ Թաթաները ներկայիս ադրբեջանցիները ջարդեր են սկսում որը այսպես ասաց հովանավորվում էր Ռուսասատանի իշխանության կողմից։ Որոշ ժամանակ անց Ռուսաաստանը երբ իր մոտ ներքին և արտաքին կայունություն կար առաջ է քաշում Հայկական հարցը որպեսզի որոշ չափով տեղեկացված լինի Թուքիայի գործողություննուներից։ Առաջարկելով բարեփոխումներ իրականացնել Հայասատանում։

Տեսանյութը՝ այստեղ 

Հայոց պատմություն

Հայաստանը 9-11-րդ դարերում

Որո՞նք էին պետականության վերականգման նախադրյալները։ 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը: Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի: Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։ Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Բագրատունի արքաների վարած քաղաքականության հիմնական ուղղությունները: Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները 
Այրարատ նահանգում տիրացել են Կոգովիտ գավառին։ 
V դ վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։
VII-VIII դդ Բագրատունիները մրցակցության մեջ էին 
Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքականառաջնության։ 
VII դ հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689): Այս շրջանում Բագրատունիները մեծ 
ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, 
որին տիրել են IX դ կեսերին։ 
VIII դ. Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են 
Բագրատունիները։ 
Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են 
վանել Մամիկոնյաններին։ 
VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի 
նահանգում ու Կղարջք գավառում, 
իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց 
Բագրատունիների արքայատունը, 
որոնց ականավոր ներկայացուցիչներից էին 
Դավիթ Շինարարը (1089– 1125 թթ.), Գեորգի III-ը (1156–84 թթ.), 
Թամար թագուհին (1184–1213 թթ.):
IX դ վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն: 
Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ սկզբին, 
երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը,
Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ 
Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։
IX դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և
ժառանգաբար 
կառավարել երկիրը,
նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 
885ից՝ Հայոց թագավոր։
Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի 
գործակալությունը, և հաճախ, 
ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: 
Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի 
Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից 
(428 թ.) հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ 
Դարույնք ամրոցով:
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան:

Նշե՛լ Բագրատունի հայտնի թագուհիներին և ինչո՞վ են նշանավորվում պատմության մեջ: IX դարի երկրորդ կեսին Բագրատունիների գլխավորությամբ վերականգնված հայոց պետականության ամենահայտնի թագուհիներից էր Կատրանիդե երկրորդը՝ Գագիկ Առաջինի կինը, Սյունաց իշխան Վասակի դուստրը, ով հանձն առավ Գագիկի եղբոր՝ Սմբատ Տիեզերակալի նախաձեռնած Անիի Կաթողիկե Մայր տաճարի շինարարությունը: Հայկական նոր՝ Կիլիկյան պետականության ամենահայտնի թագուհին Զապելն էր (1226-1252)` Լևոն Առաջին արքայի դուստրը: Մահանալով թագավորը հասցրեց նշել իր գահաժառանգի անունը՝ Զապել: Այս որոշումը, սակայն, ոչ բոլորն ընդունեցին: Մասնավորապես՝ Անտիոքի դուքս Ռայմոնդին, Երուսաղեմի թագուհի Ռիթային և այլոք: Այլոց պլանները, սակայն, խափանվեցին: 

Բագրատունյաց թագավորության տրոհման և կործանման պատճառները: Հայաստանի քաղաքական մասնատումը, որը սկսվել էր 908թ․ Վասպուրականի անջատումով, շարունակվեց ամբողջ X դարի ընթացքում։Դրան նպաստում էին ինչպես ներսից առանձին հայ իշխանական տների կենտրոնախույս ձգտումները, այնպես էլ դրսից՝ Արաբական խալիֆայության և հատկապես Բյուզանդական կայսրության պառակտիչ և նվաճողական քաղաքականությանը։Չնայած Բագրատունյաց գահակալների թափած ջանքերին, վերջին հաշվով, չհաջողվեց ստեղծել տևականև կայուն կենտրոնացված պետություն։Երկիրը տրոհվեց մի քանի մանր ենթակա թագավորությունների, որոնցից ամենա ուժեղը Վասպուրականի Արծրունու թագավորությունն էր(908-1021)։ 963թ․ առաջացավ կարսի կամ Վանանդի թագավորությունը, 978թ․՝Գուգարքի(Լոռու) կամ Կյուրիկյան թագավորությունը, իսկ 987թ․՝ Սյունիքի կամ Կապանի թագավորությունը։

Հայոց պատմություն

Դվին մայրաքաղաքի մասին հետաքրքիր նյութ

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել է 100.000-150.000:նավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով։Աստիճանաբար Դվինը վերածվեց հասարակական-տնտեսական, առևտրական, մշակութային խոշոր կենտրոնի` իր ուրույն տեղն ապահովելով Մեր­ձավոր արևելյան քաղաքների շարքում: Այն իրավամբ եղել է դասական քաղաք իր բոլոր ատրիբուտներով, ժամանակի խոշոր քաղաքին բնորոշ ներքին կուռ կառուց­վածքով գործող հասարակական որոշակի ինստիտուտներով ու օրենքներով, տնտե­սական-վարչական բաժանումներով, կառուցողական սկզբունքներով, առևտրական ամենալայն կապերով, դրամական շրջանառությամբ, շուկայական ընդգրկուն հարա­բերություններով, կրթական-մանկավարժական հաստատություններով, ուր սովորել են ժամանակի շատ փայլուն մտածողներ՝ Հովհան Մայրագոմեցի, Վրթանես Քերթող, Ստեփանոս Սյունեցի, երաժիշտ Գրիգոր Գռզիկ և ուրիշներ:Քաղաքի ավերակները դարերի ընթացքում ծածկվում են հողի հաստ շերտով` վերածվելով հողաբլուրների: Այն լավագույնս նկարագրել է անգլիացի հնագետ Ռո­­­­­­­բերտ Կեր-Պորտերը` 1817 թ. այցելելով Դվինի ավերակներ. «Ես գտնվում էի մի քաղա­քում, որից ոչինչ չէր մնացել, այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ բնակարանի պատ, ամեն ինչ խորտակված էր։Երկարամյա պեղումները, հարուստ ու բազմաքանակ գտածոներով փաստում են այն իրողությունը, որ Դվինը եղել է ժամանակի խոշոր արհեստագործական կենտրոններից, որի արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ներքին և արտաքին շուկայում:Դվինը հնուց ի վեր հայտնի էր նաև որպես մետաղագործական խոշոր կենտրոն: Այն հայոց զորքի զինապահեստն էր, ուր հայոց բանակը մարտից առաջ սպառա­զինվում էր:

Հայոց պատմություն

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։
  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։
  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

Պատասխանել եմ բանավոր

Հայոց պատմություն

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտության շրջանակում մեկնարկել ենք հայոց դրամաշրջանառության պատմության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ընթացքում բնականաբար անդրադարձ ենք ունենալու ուսումնասիրվող թագուհիների ժամանակաշրջանում շրջանառով մետաղադրամների պատմությանը, դրամաշրջանառությանը:

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Այցելվող վայրեր՝

Հայաստանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում
Հայոց պատմություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ուրարտական ճարտարապետություն․ Էրեբունի ամրոց

Առաջադրանք

Բլոգում պատասխանել հարցերին՝

Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:

Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.  Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց-քաղաքի կառուցման վավերագիրն էր:

Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։

Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։

Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։

Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։

Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում կազմում են երեք շարք, և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։

Առանձնացնել և գրել 10 հետաքրքիր փաստեր Էրեբունի ամրոցի մասին։

Հայոց պատմություն · Ճամփորդություններ

Ճամփորդություն․Էրեբունի ամրոց

Հոկտեմերի 13-ին իմ կուրսով և ընկեր Հեղինեի հետ այցելեցինք Էրեբունի։ Ասեմ որ առաջին անգամ էի գնում Էրեբունի։ Քաղաքը փոքր էր, մի քիչ հնոտ, Երևանից շատ էր տարբերվում, բայց հավես էր։ Ասեմ ձեզ այդքան տպավորված չէի, ուղղակի կուրսեցիներիս հետ ժամանակ անցկացնելը հավես էր։ Ուրիշ բան չեմ կարող ասել։