Ճամփորդություններ

Դեպի Փարպի

Կրկին ուսումնական նպատակով այցելեցինք Փարփի՝ Օֆոյիս գյուղը։ Այցելեցինք գործարան <Arleam>: Մեզ այնտեղ գրկաբաց ընդունեցին, սիրով ներկայացրեցին շատ հետաքրքիր տեղեկություն։ Շրջեցինք եկեղեցիների կողքով, շատ հետաքրքիր տեղեկոիթյուն հայտնեց ինձ ընկեր Տիգրանը խաչքարերի փորագրությունների մասին։ Վերջում էլ գնացինք Օֆոյի տուն որտեղ կարոտս առա նրա ընտանիքից։ Տեսանյութն էլ կա, եթե հետաքրքրեց ապա նայեք։

Ճամփորդություններ

Այց դեպի ԵՊՀ

Քոլեջի և Ավագ  հետազոտական վարժարանի մի քանի սովորող-ուսանողներ և դասավադողներ այցելեցինք ԵՊՀ՝ «Moodle» հարթակի հետ կապված որոշ հարցեր քննարկելու։ Այցելելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Քննարկեցինք խնդիրները, խնդրի ծագման պատճառները Արթուր Ավագյանի հետ։ Նա սիրով ընդունեց մեզ և սիրով պատասխանեց մեր հարցերին։ Վերջում նկարվեցինք ԵՊՀ-ի դիմաց բոլորով նկարը կարող եք տեսնել ներքևում։

Ճամփորդություններ

Հայաստանի գյուղերով. Հովտաշատ գյուղ

«Գյուղից-գյուղ» նախագծի շրջանակներում այցելեցինք Արարատի մարզի՝ Հովտաշատ գյուղ։ Առաջին հերթին այցելեցինք Արմավիրի մարզի «Գայի Միջնակարգ Դպրոց»։ Այնտեղի 9-րդ դասարանի երեխաներին ներկայացրեցինք մեր քոլեջի մասին, պատմեցինք մասնագիտությունների մասին, ճամփորդությունների, նախագծերի և այլն։ Այնուհետև գնացինք Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանը, ինքներս փորձեցինք կերակրել ձկներին և իմացանք նրանց մասին ավելի շատ բան քան գիտեինք։ Գնացինք նաև տարբեր բանջարեղենների ջերմոցներ տեսնելու, շատ հետաքրքիր ինֆորմացիաներ ստացանք։ Ահա նաև ներկայացնեմ ձեզ տեսանյութ, որից ավելի պատկերավոր կդառնա մեր ճամփորդությունը։

Ճամփորդություններ

Քայլարշավ դեպի Գոշի լիճ

Վերնագրից արդեն պարզ է, թե ուր ենք գնացել։ Սկզբում տեսանք Գոշավանքը, որից հետո էլ սկսվեց մեր քայլարշավը դեպի Գոշի լիճ։ Շատ հավես էր ճամփորդել առաջին կուրի էրեխեքի հետ։ Շատ-շատ ծիծեղացինք, թե ավտոբուսում, թե Գոշավանքում, թե լճի մոտ։ Եղանակը հրաշալի էր։ Ամենատպավորիչը ինձ համար այն էր, որ անկաշկանդ միջավայր էր ստեղծվել, ես ինձ հանգիստ էի զգում, այն գիտակցելով, որ բոլորի համար հավեսա անցնում։ Միասին պարեցինք լրիվ անծանոթ մարդկանց հետ, երաժշտության ձայնը լսելով սլանում էինք դեպի այն, բայց․․ չէի նկատել որ ոտքիս տակ թաց ցեխ է և․․ ընկղմվեցի այդ ցեխի մեջ, ինքս իմ վրա ծիծաղում էի, ծիծաղում էին նաև քոլեջի էրեխեքը, ինջևէ ես ոտքի ելա և այդ ցեխոտ ոտքով ուղևորվեցի դեպի երաժշտությունը։ Սկսեցինք պարել և դրական լիցքերով լի պետք է ինջնեինք արդեն մեր երթուղու մոտ։ Իրականում չհասկացա, թե ինչու տենց եղավ իջնելուց ոտքերս սկսեց ցավալ, անտանելի ձևով սկսեց սեղմել իմ ոտքերը այն աստիճան որ նախընտրեցի նասկիներով իջնել։ Դրա պատճառով շատ դանդաղեցի, ոտքս կամաց էի դնում որ չցավա։ Ընկեր Նելին ինձ հաստ նասկիներ տվեց, որ գոնե փափկացնի իմ տանջանքը։ Շատ կարող եմ խոսել պատմել բոլոր արկածները, բայց այսքանով կսահմանափակեմ։ Տեղադրում եմ նկարները իմ հավեսիկների։

Ճամփորդություններ

Մեկ օր ԵՊՀ-ում

Այցելելով ԵՊՀ ունենում ես հնարավորություն ընտրելու ծանոթանալու և ուսումնասիրելու այդ մասնաշենքը։ Իրականում շատ խելամիտ որոշում էր որ մենք այցելեցինք ԵՊՀ։ Շատ հավես անցավ։ Շատ ֆակուլտետների մասին տեղեկություններ ստացա որոնց գոյության մասին անգամ չգիտեի։ Ուսանողները շատ բարեհամբյուր էին և պատրաստ ներկայացնելու իրենց բաժինը։ Իսկ լինելով Մարիյա ես չկարողացա անտարբեր անցնել անգամ մեկ ֆակուլտետի կողքով ասեմ ավելին վիկտորինաների մասնակցեցի, ժուրնալիստիկայի բաժնում ինձ զգացի որպես լրագրող։ Նկարնել ինչպես միշտ տեղանդրում եմ որ տեսնեք իմ հրաշք քոլեջի երեխաներին։

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Ապարան

Վերնագրից արդեն հայտնի դարձավ, թե ուր ենք գնացել։ Այս անգամ գնացել էինք Ապարան և ճանապարհին էլ այցելել շատ վայրեր։ Տեսա ջրամբարը, մեր հին կառույց ունեցած պատմական եկեղեցիները։ Քայլեցինք բավականին շատ։ Տպավորություններս շատ դրականն են։ Ես նստել էի ջրամբարի մոտ և այդ հանգստությունը որը չէի կարող ես ստանաի քաղաքում ստացա այդ օրը։ Ինքս ինձ հետ մնալ մենակ շատ եմ սիրում, ու այդտեղ էլ ես կարողացա մենակ մնալ մի քիչ հանգստանալ առօրյա թոհուբոհիցլ, իհարկե հետո եկան կուրսեցիներս և հաՌամեցին իմ հանգիստը, բայց ոչինչ այդ կարճատև հաճույք էլ էր հերիք։ Տեղադրեմ նկարները որպեսզի ավելի պատկերավուն լինի անցկացրածս օրը։

Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ

Այո մենք կրկին ճամփորդում ենք։ Վերնագրից հասկացաք, որ այցելել ենք Արարատի մարզ և շատ հաճելի ժամանակ անցկացրել։ Ճամփորդությունը դեռ չսկսած՝ եկեղեցու բակից, անձրև էր գալիս, բայց մեր կազմակերպիչը՝ Ընկեր Մարիամը, դրական տրամադրվածությամբ էր տրամադրված և մենք սկսեցինք մեր ճամփորդությունը։ Ավտոբուսում արդեն բարձր տրամադրությամբ երգում էինք ու պարում, մի խոսքով աղմուկ ստեղծում։ Լիքը վայրեր այցելեցինք, սկզբում հրեշտակների ձոր հետո տիկնունի ամրոց։ Չեք պատկերացնի ինչ հաճելի էր անձրևին ճամփորդել, քարերը իրենց գույնը փոխելով հաճելի հանգստություն էին պարգևում հոգուս։ Նաև հաճելի մարդկանց հետ ճամփորդելը ավելի էր ուրախացնում օրս։Վերջում իհարկե արև դուրս եկավ, այն աստիճան, որ աչքերս կծկվել էին։ Տարվա առաջին ցոգոլը կերա։ Հա միքիչ կոշիկները մեր ցեխոտվել էին, բայց կարևորը մեր նման ամուր մնացել մինջև ճամփորդության վերջ։ Նկարները տեղադրեմ հիացեք և նաղանձեք 😉

Ճամփորդություններ

Դեպի Դվին հնավայր

Ուրբաթ այցելեցինք Դվին հնավայր որտեղ էլ ծանոթացա Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի պահպանված տարածքի հետ, որը գտնվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանու­թյամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակ­չությունը կազմել էր 100.000-150.000: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել էին քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված էին եղել հզոր պարիսպներով։ Հավես շփում ունեցա ուսուցիչներիս հետ ու նրանց ավելի շատ սիրեցի։Բավականին լավ անցավ և շատ բովանդակալից։Տեղադրեմ մի քանի նկար

Ճամփորդություններ

Երևանի ՀայԱրտ մշակույթի կենտրոն

Կուրսով այցելել էինք ԵՀԱ մշակույթի կենտրոն։Տեսանք Վան Գոգի ստեղծագործությունները, նրա իմպրովիզացիան նկարների մեջ։ Քանի որ նախ և առաջ ուսումնասիրել էի Վան Գոգի կյանքը ու պատճառները, թե ինչի է այդպես նկարել պատկերացում ունեի արդեն ինչ է լինելու։ Գեղեցիկ նկարներ անելու համար հարմար տեղ էր մի քանի հաջող նկարներ ունեմ։

Ճամփորդություններ

Կրկին այց սահադաշտ

Ես և իմ համադասարանցիները գնացինք սահադաշտ։Ուրախ էի ինչպես երեխա, երբ իրեն կոնֆետ են տալիս։Չմուշկների վրա սահելը, այդ արագությունը, այդ սառը օդը մեկ ուրիշ հաճույք են պարգևում։ Չեմ ասի, որ կատարելապես անցել է․ հա մի անգամ ընկա, այս անգամ ավելի ցավոտ քան թե առաջին սահելուս ժամանակ։Կարողանում են ինքնուրույն կոչկել չմուշկները։ Շատ դրական լիցք եմ ստանում սահադաշտ գնալուց պատրաստվում են եկող տարի էլ գնալ։