հասարակագիտություն

ԴԵԿՏԵՄԲԵՐ 4-10

Աշխատանքային օրենսգիրք
Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Փորձաշրջանի ժամկետը։

Հոդված 92
1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև տասներկու ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան: 
3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին:
6) զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները։

Հոդված 94
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`
1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.
2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

  • Սեզոնային աշխատանքային պայմանագիրը։

Հոդված 100
1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:
2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)
4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:

  • Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը։

Հոդված 101
1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:
2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին, բացառությամբ մինչև տասնութ տարեկան անձանց, որոնք այդ օրերին կարող են մասնակցել միայն մարզական և մշակութային միջոցառումներին: Հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)
4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

հասարակագիտություն

ՆՈՅԵՄԲԵՐ 27- դեկտեմբեր 1

Աշխատանքային իրավունք
Դասանյութ՝ Իրավագիտություն /էջ 263-ից/
Աշխատանքային օրենսգիրք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Աշխատանքային պայմանագիր հասկացությունը

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային պայմանագրի կնքաման կարգը

Հոդված 85․

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից ` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում ` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում ` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին: 

1.1. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջև փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում և նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետևյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ` ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված և էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

1.2. Մինչև տասնչորս տարեկան անձի հետ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչև տասնչորս տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում և դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

1.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի` երկու կողմի ստորագրած օրինակը:

2. Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

3. Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

  • Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս

Հոդված 91․

1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

2. Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.

3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.

4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

  • Աշխատանքային պայմանագրի տեսակները

Հոդված 94․

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

  • Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի համաձայնությամբ.i

2) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում. 

3) աշխատողի նախաձեռնությամբ.

4) գործատուի նախաձեռնությամբ.

5) աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` աշխատողը ենթարկվել է այնպիսի պատասխանատվության, որը հնարավորություն չի տալիս շարունակելու աշխատանքը.

7) եթե օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողը զրկվել է որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից.

8) եթե աշխատողը մինչև տասնվեց տարեկան է, և ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ հոգաբարձուն կամ խնամակալը (նրանց բացակայության դեպքում` մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը), նրա առողջության նկատմամբ հսկողություն իրականացնող բժիշկը կամ տեսչական մարմինը պահանջում է աշխատանքային պայմանագրի լուծում.

9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.

10) (10-րդ կետն ուժը կորցրել է 01.08.2023 թվականից` 03.05.23 

11) աշխատողի մահվան դեպքում.

12) աշխատանքի ընդունվելիս սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերի համաձայն` ներկայացված տեղեկատվությունը կեղծ լինելու դեպքում

12.1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ սահմանված փորձաշրջանի արդյունքներով.

12.2) օրենքի ուժով`

ա. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գործատուն աշխատողին չի ծանուցել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, իսկ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել,

բ. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, իսկ գործատուն չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ,

գ. սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում,

դ. սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում.

13) աշխատանքի ընդունվելիս որոշակի աշխատանքներ կատարելու իրավունքներից զրկված լինելու փաստը աշխատողի թաքցնելու դեպքում:i

2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատողին աշխատանքից ազատելը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով նախատեսված դեպքերի: 

3. Աշխատողի վերջին աշխատանքային օր է համարվում`

1) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում` աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրը, եթե այդ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.

2) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում` աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը.

3) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում` սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրը.

4) սույն մասի 1-3-րդ կետերով չնախատեսված այլ դեպքերում` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան` որպես աշխատանքային հարաբերությունների դադարման ժամկետ հանդիսացող և աշխատողին աշխատանքից ազատելու մասին գործատուի անհատական իրավական ակտում նշված օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ և միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:

հասարակագիտություն

Աշխատանքային իրավունք

Առաջադրանք՝
Աշխատանքային օրենսգրքից առանձնացնել՝

  • Ո՞վ է համարվում աշխատող:
    Աշխատողը սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած գործունակ քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք` ըստ որոշակի մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի:
  • Աշխատողի աշխատանքայի պարտականությունները
    Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, արտակարգ դրության կամ կարանտինի ընթացքում գործող` Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով), պաշտոնի անձնագրով, գործատուի ներքին և անհատական իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները
  • Աշխատողի աշխատանքային իրավունքները
    1. Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողը` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատուի մոտ պահպանվող իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ, այդ թվում`  ազատորեն և անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, ստանալու անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
    3) ծանոթանալու իրեն վերաբերող բժշկական տվյալներին, ընդ որում` նաև իր ընտրած բժշկի մասնակցությամբ.
    4) պահանջելու հանել կամ ուղղել սխալ կամ ոչ լիարժեք, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտումով մշակված անձնական տվյալները: Այդ պահանջը մերժվելու դեպքում աշխատողն իրավունք ունի գործատուին գրավոր ձևով ներկայացնելու իր անհամաձայնությունը` կցելով համապատասխան հիմնավորումներ.
    5) գործատուից պահանջելու իր վերաբերյալ սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ փոխանցած բոլոր անձանց տեղեկացնել հանված տեղեկությունների, ուղղումների և լրացումների մասին.
    6) դատական կարգով բողոքարկելու գործատուի յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն` կապված իր անձնական տվյալները մշակելու և պահպանելու հետ:
  • Ո՞վ է համարվում գործատու:
    1. Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:
    2. Գործատու կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք` անկախ կազմակերպական-իրավական ձևից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները, սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սուբյեկտները, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Որպես գործատու կարող են հանդես գալ նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ:
  • Գործատուի աշխատանքային պարտականությունները
    Գործատուն պարտավոր է`1) աշխատողին ապահովել պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.2) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարել աշխատողի աշխատավարձը.3) սահմանված կարգով աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը.4) ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ.5) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում աշխատողին ծանոթացնել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.6) կատարել օրենքով, այլ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված այլ պարտականություններ:
  • Գործատուի աշխատանքային իրավունքները
    Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

ՀՀ Սահմանադրություն
Աշխատանքային օրենսգիրք
Դասանյութ՝ Իրավագիտություն /250-263/

հասարակագիտություն

ՆՈՅԵՄԲԵՐ 13-19

ՀՀ քաղաքացիության
ՀՀ քաղաքացիության մասին օրենք/1995թ. նոյեմբեր 16/
Քաղաքացիություն
Առաջադրանք՝

  • Որո՞նք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը և անձնագիրը, իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել են ծննդյան վկայականը և ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահպանումը

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ ինքնին քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում:

Ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը ինքինին չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխմանը:

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխայի քաղաքացիությունը

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

  • Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաև այն երեխայի քաղաքացիությունը, որի ծնողների քաղաքացիությունն անհայտ է, կամ որի ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որը, իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն, չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

  • Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

Ազգությամբ հայ երեխան, որի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

հասարակագիտություն

Արժեքներ.

Արժեքի սահմանումը — դրանք համոզմունքներ, վերաբերմունք և սկզբունքներ են, որոնք կողմնորոշում են մեր վարքը, որոշում են մեր առաջնահերթությունները և ազդում մեր որոշումների վրա: Դրանք կարևոր դեր են խաղում հասարակության անհատականության և մշակույթի ձևավորման գործում: Արժեքները կարող են տարբեր լինել յուրաքանչյուր անհատի և կազմակերպության համար, և դրանք կարող են ներառել այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են բարոյականությունը, էթիկան, դավանանքը, ընտանեկան վերաբերմունքը, սոցիալական և մշակութային նորմերը:

Արժեքների տեսակները.

Արժեքները կարող են դասակարգվել տարբեր տեսակների ՝ կախված տարբեր չափանիշներից: Ահա արժեքների ամենատարածված տեսակներից մի քանիսը:

Արժեքները տարբերվում են ըստ իրենց կատարած գործառույթների: Այս առումով կարևորվում են արժեքները ՝ որպես կողմնորոշման միջոց, արժեքները ՝ որպես սոցիալական խմբերում վերահսկողության միջոց, արժեքները ՝ որպես ֆունկցիոնալորեն անհրաժեշտ նորմեր սոցիալական արտադրանքի ստեղծման և պահպանման գործում և այլն

Բարոյական արժեքներ. այս արժեքները կապված են ճիշտ և սխալ վարքի հետ և հաճախ հիմնված են էթիկական համոզմունքների վրա: Բարոյական արժեքների օրինակներ են ազնվությունը, արդարությունը, մարդասիրությունը և առաքինությունը:

Կրոնական արժեքներ. դրանք հիմնված են կրոնի և կրոնի հետ կապված համոզմունքների վրա: Կրոնական արժեքները կարող են ներառել հավատք առ Աստված, բարոյական պատվիրաններ և կրոնական ծեսեր:

հասարակագիտություն

Կանանց իրավունքներ

Առաջադրանք՝

  • «Վերաիմաստավորել մարտի 8-ը» թեմայով նյութ ստեղծել։

Տարիներ առաջ եղել է մի կին ՝ Կլարա Ցետկինը ով իր համառության շնորհիվ հասավ իր նպատակին։ Նա ցանկանում էր կանանց իրավունքները պաշտպանել և դա իր մոտ ստացվեց։ Կլարա Ցետկինը կարողացավ այնպես անել, որ ամեն տարի մարտի 8-ին նշվի կանանց իրավունքների տոնը։ Կարճ ասած նա այնպես արեց, որ բոլորը հիշեն մարտի 8-ի մասին այս կերպ այլ ոչ թե ուղղակի մայրության և գեղեցկության տոն։ Նա ցանկանում էր այդ օրը նշվի, քանի որ ինչպես տարիներ առաջ այնպես էլ հիմա կանանց իրավունքները շատերը ոտնահարում են և ես շատ ուրախ եմ, որ այդ կինը կարողացել է, իր ձայնը լսելի դարձնել չնայած, որ մի ժամանակ հետո չգիտես ինչու կանանց իրավունքների տոնը դարձել է մայրության և գեղեցկության տոն։ Տարիներ անց այն նաև մուտք գործեց Հայաստան, հետո Հայաստանում նոր օրենք դուրս եկավ, որ նաև պետք է ապրիլի 7-ին նշվի այդ տոնը, իսկ հետո էլ դարձավ կանանց միամսյակ։ Եվ բնականաբար այս տոնը շա՜տ գեղեցիկ տոն է, բայց նաև շատ կցանկանայի, որ մինչ այսօր այդ տոնը լիներ և չփոխվեր։

  • «Կանանց իրավունքների պաշտպանություն» թեմայով ստեղծել Google Doodle /1.2 կուրս/
  • Ստեղծել պոստեռ. օգտագործելով միայն ֆոտոներ /1.1, 1.3 կուրս/

Օգտակար հղումներ՝

Տեսանյութեր՝

հասարակագիտություն

ՀՀ սահմանադրություն

ՀՀ սահմանադրության 1 գլուխ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը։

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հոդված 17. Պետությունը եւ կրոնական կազմակերպությունները

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է:

հասարակագիտություն

Բանավեճերի, քննարկումների մի քանի կանոն

Որպեսզի մեր խոսակցությունը շատ չհեռանա նախատեսված թեմայից, առաջարկում ենք մի կողմ թողնել մեր պատմության որոշակի իրադարձությունների շուրջ վեճերը և հիշատակել դրանք միայն այն տեսանկյունից, թե ինչպես են դրանք ազդել մեր ներկայի և հավանական ապագայի վրա: Մեզ համար շատ ավելի կարևոր է բացահայտել, թե ինչն է նպաստել և ինչն է խոչընդոտել հայության պահպանումն ու բարգավաճումն անցյալ դարերում, և ինչպես կարող ենք կիրառել այդ փորձը XXI դարում: Մեր ներկան հետաքրքրում է մեզ նաև որպես մի երթուղու մեկնակետ, որը մեզ պետք է տանի այնտեղ, ուր ուզում ենք հասնել: Այդ իսկ պատճառով մենք չենք քննարկում ընթացիկ իրադարձությունները և գնահատական չենք տալիս դրանց, այլ համակողմանիորեն վերլուծում ենք իրերի դրությունը՝ կանխատեսելով երկարաժամկետ հետևանքները թե՛ լոկալ, թե՛ գլոբալ համատեքստում: Հուսով ենք, որ բանավեճի մասնակիցների խոսքն անկողմնակալ կլինի, իսկ բանավիճողների կարծիքները կհիմնվեն սթափ վերլուծության վրա, այդ թվում և հեմեմատական, ինչպես նաև կամրապնդվեն տարբեր բնույթի հետազոտությունների արդյունքներով:

Մենք ցանկանում ենք, որ մասնակիցներն ազատ արտահայտվեն, ուստի չենք գրաքննում նրանց մտքերը: Բայց որպեսզի քննարկման մակարդակը բարձր մնա, խոսակցությունն էլ՝ ընդհանուր առմամբ կառուցողական, կոչ ենք անում՝

  • միշտ խոսել սեփական անունից և/կամ այն կազմակերպության անունից, որը ներկայացնում եք,
  • բանավեճի ընթացքում պատասխանատվություն կրել սեփական խոսքի և վարքի համար,
  • ձգտել համաձայնության գալ, ոչ թե հաղթել ընդդիմախոսներին,
  • չվերաձևակերպել զրուցակիցների մտքերը և չխեղաթյուրել նրանց դիրքորոշումները,
  • փաստարկել սեփական դիրքորոշումը,
  • հղում չանել տեղեկատվության ոչ իրավաչափ և/կամ վստահություն չներշնչող աղբյուրներին, երրորդ անձանց կարծիքներին, ընդհանուր կարծիքներին, դավադրությունների տեսություններին,
  • հնարավորինս ձգտել բանավիճել թեմայի շուրջ և քննարկման ընթացքում չխառնել տարբեր հարցեր,
  • չխախտել ուրիշ մարդկանց և կազմակերպությունների իրավունքները, ինչին էլ որ դրանք վերաբերեն, լինի անձնական մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, առևտրային գաղտնիքը, հեղինակային թե պատենտային իրավունքը և այլն,
  • բանավիճային հարթակը չօգտագործել գովազդի և որևէ ապրանքի ու ծառայության, ինչպես նաև դրանք արտադրողների առաջմղման համար,
  • չխրախուսել և չպաշտպանել օրենքից դուրս գտնվող մարդկանց և կազմակերպություններին ու նրանց գործունեությունը,
  • մոլորության մեջ չգցել բանավեճի մասնակիցներին,
  • չտրամադրել տեղեկություններ և չարտահայտվել բանավիճողներին կամ այլ անձանց վնասելու, վիրավորելու կամ արատավորելու համար:

Մեր հարթակում անթույլատրելի են այնպիսի արտահայտությունները, որոնք վերաբերում են որոշ ռասաների, էթնոսների, ազգերի, պետությունների, հանրությունների, հասարակական շերտերի և խմբերի գերազանցությանը մյուսների նկատմամբ: Մեզ համար կարևոր է, որ մեր բանավիճային միջավայրն ազատ լինի ագրեսիայից, ատելությունից, ծայրահեղականությունից, անհանդուրժողականությունից և փոխադարձ վիրավորանքներից, և մենք դրա համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք:

Այդ իսկ պատճառով մենք իրավունք ենք վերապահում մեզ դադարեցնելու բանավեճը կամ ընդհատելու հեռարձակումը, եթե բանավիճողներից որևէ մեկը խախտի բանավիճային հարթակի կանոնները:

հասարակագիտություն

Կանանց իրավունքներ

Մարտի 8 տոնի ծագում

Երևանում Այգեստանի 3-րդ և 4-րդ փողոցների միջև գտնվում է «Մարտի 8»-ի անվան փողոցը։ Նախկինում փողոցը ձգվում էր մինչև Գետառ։ Այսօր «Մարտի 8»-ի փողոցից մնացել է միայն մի փոքր հատված։ Այս շենքը նախկինում Կլարա Ցետկինի անունը կրող կարի ֆաբրիկան է, անուն, ում հետ կապում են մարտի 8-ը, որպես տոն նշելու ավանդույթը: 1910-ին, Կոպենհագենում, կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց նշել այդ օրը, որպես կանանց միջազգային օր,  ի հիշատակ 1857 թվականի մարտի 8-ի, երբ Նյու-Յորքի տեքստիլագործ կանայք ցածր աշխատավարձի ու աշխատանքի վատ պայմանների դեմ բողոքի երթով անցան քաղաքի փողոցներով: Խորհուրդների երկրում 1965-ից օրը համարվեց ոչ աշխատանքային: Խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ 1977-ին ՄԱԿ-ը մարտի 8-ը հայտարարեց Կանանց միջազգային տոն: Ֆեմինիստական և կուսակցական գաղափարախոսությունն այսօր ընդամենը պատմություն է և մարտի 8-ը նշում են որպես կանանց նվիրված գարնանային գեղեցիկ տոն: Չնայած, դեռ խորհրդային տարիներին հայ տղամարդիկ կատակում էին տոնի գաղափարական ուղղվածության դեմ և սիրում կրկնել «Մեզ պետք է մայր և կին և ոչ թե Կլարա Ցետկին» Մարտի 8-ը այսօր պաշտոնապես նշվում է Վիետնամում, մի շարք Աֆրիկյան երկրներում, Կուբայում , Հյուսիսային Կորեայում, Սերբիայում Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ի այսօր արդեն անկախ պետություններում: Եվրոպայի մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում, Ավստրիայում, որտեղ ի դեպ 1911-ին առաջին անգամ նշվել է կանանց միջազգային օրը, պաշտոնական տոն չի համարվում: Սակայն Իտալիայում օրինակ, թեկուզ և ոչ պաշտոնական, բայց սիրված տոն է, և իտալուհիները հավաքվում են միայն կանանցով և գնում նշելու:  Հայաստանում 1996-ին մարտի 8-ը հանվեց պետական տոնացույցից և փոխարենը առաջարկվեց նշել ապրիլի 7-ը, որպես Մայրության և գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ը դեռ խորհրդային տարիներից դարձել էր սիրված տոն և 2001-ին  որպես տոն և ոչ աշխատանքային օր վերականգնվեց պետական տոնացույցում: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվեց կանանց միամսյակ:

հասարակագիտություն

Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը

Առաջադրանք՝

  • Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը /զրույցներ ընտանիքի ավագների հետ/

Դեռ հին ժամանակներից եղել են հայկական ավանդական մտածողությունները։ Մենք միշտ բոլոր երկրներից, մշակույթներից տարբերվել ենք, դա մյուս կողմից լավ է, իսկ մյուս կողմից գուցե և վատ։ Մեր մշակույթը տարբերվում է իր ավանդական հագուստներով, իր ուտեստներով և այլն։ Բայց ավանդական հայ ընտանիքը ունի նաև իր վատ կողմերը։ Օրինակ տղամարդիկ կարող են կնոջը արգելել ինչ-որ հարցում պատճառաբանելով, որ հայ են ու հնարավոր չի, որ այս ինչ բանը անեն, քանի որ դա տղամարդու համար է և այլն։ «Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում»: Պետք չէ տարբերություն դնել կնոջ ու տղամարդու միջև, քանի որ երկուսն էլ ունեն հավասարաչափ իրավունքները, բայց ցավոք մեր երկրում և ոչ միայն մեր երկրում դա չի ընդունվում դե, քանի որ ինչպես կասեր ավանդական հայ ընտանիքը, մենք հայ ենք!

  • Ավանդական հայ ընտանիքի ձևավորած մտածողությունը և մեր օրերը /ավանդական մտածողության դրական ու բացասական կողմերը/

Իրականում ավանդական հայ ընտանիքը ձևավորվել է դեռ շատ վաղուց և այդ մտածողությունն էլ եկել է նույնպես շատ վաղուց։ Իմ կարծիքով մեր օրերում արդեն քչացել են հայ ավանդական մտածողությունները, քանի որ արդեն աշխարհը դեպի գնում է ժամանակակից մտածողության ու հայերի մեծ մասն էլ հենց ժամանակակից է մտածում։ Այս պահին իմ կարծիքով մեծ պապիկներն ու տատիկներն են ավելի շատ մտածում հայ ավանադական ձևով։ Նորից կասեմ, որ այո հայ ավանդական շատ բաներ ինձ հետաքրքրում է և ես կողմ եմ, բայց ինչ-որ բանում ինչ-որ մեկին արգելելը, սահմանափակելը դա իմ տեսանկյունից չի ընդունվում։ Ինձ այսքան ժամանակ չեն արգելափակել կամ սահմանափակել ինչ-որ հարցում անգամ իմ ծնողները։

Օգտակար հղում՝ Հայկական ընտանիք, Գեւորգ Մադոյան

Տեսանյութեր՝

Ավանդական հայ ընտանիքն ու նրա ձևավորած մտածողությունը

Ավանդական հայկական ընտանիք. «ավանդականի» արդի դիսկուրսը