Հայ ականավոր թագուհիներ

Փառանձեմ թագուհի

Մեծ հայքի Արշակունյաց դինաստիայի ամենահայտնի թագուհին Արշակ II կին՝ Փառանձեմ թագուհին է ։ Նա Սյունյաց նախարարական տոհմից էր : Օրիորդ Փառանձեմը<< շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ>> նա ամուսնանում է Արշակ II-ի
եղբորորդի Գնել Արշակունու հետ փոխադարձ կազմում նրա հետ սիրով ստեղծված ընտանիք ։
Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների՝ նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին`Տիրիթը որն էլ դավեր է նետում Գնելի դեմ:Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թավորը հանձնարարի սպանել նրան:

Թագավորը հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները և հենց այդ ժամանակ էլ իրականացրեց դավադրական սպանությունը: Ըստ Փավստոս Բուզանդի Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը:

Ըստ պատմիչի հաղորդման համաձայն` Տիրիթի նենգությունըհայտնի դարձավ հենց Գնելի թաղման ժամանակ և Փառանձեմն, առանց վարանելու, ի լուր բոլորի
բարձրաձայնեց այդ մասին։
<<Լսեցեք բոլորդ. իմ ամուսնու մահն իմ պատճառով եղավ մեկն ինձ վրա աչք դրեց և ամուսնուս իմ պատճառով ապանել տվեց»:

Գնելի մահվանից ոչ շատ ժամանակ անց թագավորի հրամանով մահապատժի ենթարկվեց նաև Տիրիթը որի կազմակերպած դավադրությանզոհն էր Գնելը: Սա` ըստ պատմիչների։

Նա վրեժխնդիր է լինում իր ամուսնու սպանության համար`հորդորելով Արշակ II-ին
մահապատժի ենթարկել նրա զինակիր Վարդան Մամիկոնյանին, որը կարևոր դերակատարում էր ունեցել Գնելի սպանության մեջ։

Հայ ականավոր թագուհիներ

Աննա.Ականավոր թագուհին

Կիլիկյան Հայաստանի գահին Զաբել թագուհու արժանավոր հաջորդը եղավ նրա որդի Լևոնի-ի կին՝ Աննա (Կեռան) թագուհին, որ մեր պատմության Սարան մեջ, հիշատակվում է իբրն ամենաբազմազավակ հայ թագուհի…
Աննան Հեթում առաջինի դուստր էր ում ենթարկել էին մահապատժի։ Աննաին իր ընտանիքի հունասեր ավանդության համաձայն կոչում էին <<Կիռ Աննա>> որը նշանակում է տիրուհի Աննա։

Լևոն 3(2)-ի և Կեռան թագուհին՝ հինգ զավակների հետ 1272թ

Կեռան թագուհին ամենաբազմազավան Հայոց թագուհին է եղել ։ Լևոն 3(2)-ը և կեռան թագուհին համտեղ ապրել են 23 տարի , ունեցել են 15 երեխա ՝8 որդի 7 դուստր։

Ականավոր թագունին մահացավ 1285 թ-ին ։Դա տագնապալի մի ժամանակ էր երբ եգիպտական մամլուքները լուրջ սպառնալիք, էին ստեղծել Կիլիկյան Հայաստանի համար, և
արքան մեկնել էր Պարսկաստան մոնղոլական տիրակալ Արղուն խանից օգնություն ,ստանալու նպատակնով: Արքայի բացակայության ժամանակ | մահացավ թագուհին: Մեծ թագուհուն հուղարկավորեցին Դրազարկի արքայական դամբարանում

Հայ ականավոր թագուհիներ

Հայ թագուհիներ․Զապել

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս՛ Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՛ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականությանը։1080 թվականն էր։ Նորաստեղծ պետականությունը պահպանվեց մինչև 1198 թվականը։

1215 թվականին ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը։Արքայի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ համագործակցությունն էր՛ հայոց թագավորության անվտանգությունը մահմեդական աշխարհից ապահովագրելու նպատակով։

1222թ․ Կիլիկիայի հայ ավագանու ժողո որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության թագաժառանգ ֆիլիպի հետ՛ պայմանով, որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանք ու իրավունքները։ Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր Կիլիկիո և Անտիոք գահը։

Յոթամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն, միայն անվանականորեն էր։ Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր, որ Ֆիլիպի մայրը հայ է։Սակայն Կիլիկիոյի գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը՛ վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն։1225թ․հայոց ավազանու ղեկավարը բանտարկեց Ֆիլիպին։1126 թ․ հայ ավազանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հետումի հետ։Թագուհին ընբոստացավ ու փախավ մոր ազգականների մոտ, ինչը խնդիրը չլուծեց։Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրան ու Հեթում առաջինի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը։ Զապելի և Հետում Ա ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահի խնդիրը։

Գրականություն- Չամչյանց Մ․, հայոց պատմություն հ․ Գ․ Վենետիկ