աշխարհագրություն

Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմատնտեսական բնութագիրը

ԳԻՐՔ էջ 270-273

1. Ի՞նչ փոփոխոթյուններ տեղի ունեցան Հարավկովկասյան տարածաշրջանում XIX դարի սկզբին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևորելով Գրոզնիի և Բաքվի նավթահանքերի նշանակությունը, ֆաշիստական Գերմանիայի ռազմական և քաղաքական առաջնորդները վճռեցին 1942 թ-ին Մեծ ուժերով հարձակում իրականացնել Հյուսիսային Կովկասում հետագայում այն դեպի Բաքու զարգացնելու մտադրությամբ: «Հարավային Կովկաս» եզրույթը համեմատաբար նոր է: Մինչև XIX դարի սկիզբը տարածաշրջանը գտնվում էր Պարսկական, մասամբ էլ Օսմանյան կայսրությունների կազմի մեջ, ինչպես նաև այս կայսրությունների մեջ գտնվող կիսանկախ իշխանությունների և թագավորությունների ազդեցության տակ: Ոչ մի համակովկասյան գաղափարախոսություն չկար, որն իր շուրջը համախմբեր տարածաշրջանի բնակչությանը: Մարդիկ ունեին տարբեր կրոնական, լեզվային և էթնոմշակութային հիմքեր: Կովկասը հարակից շրջանների հետ մեկտեղ մրցակցության ու ռազմական ընդհարումների թատերաբեմ է եղել Եվրասիա մայրցամաքի զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող ու տարբեր քաղաքակրթությունների պատկանող բազմաքանակ քոչվոր ցեղերի, ժողովուրդների, աշխարհակալ տերությունների միջև:

2. Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից:

Ներկայումս տարածաշրջանն իր մեջ ներառում է Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Աբխազիան, Հարավային Օսեթիան և Արցախի Հանրապետությունը: Հարավային Կովկասը շատ բարդ տարածաշրջան է ինչպես սոցիալ-քաղաքական այնպես էլ ֆիզիկաաշխարհագրական տեսակետից: Սոցիալքաղաքական տեսակետից այստեղ կան մի քանի չկարգավորված հակամարտություններ, այստեղ բախվում են խոշոր տերությունների շահերը, իրականացվում են խոշոր տնտեսական ծրագրեր, որոնք հաճախ ունենում են զուտ քաղաքական ենթատեքստ և այլն:
Հարավային Կովկասի ֆիզիկաաշխրհագրական վերլուծությունը և տարածաշրջանում վերջին 2500 տարվա
պատերազմների պատմությունը վկայում է, որ այստեղ առկա է մի քանի կարևոր լեռնանցքներ և ուղիներ, որոնք միշտ
օգտագործվել է տարածաշրջան ներխուժելու համար և որոնք արդիական են համարվում նաև այսօր:

աշխարհագրություն

Ռազմական աշխարհագրության ամփոփում/ հետևություններ

1 Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»:

6-րդ սերնդի պատերազմը ենթադրում է տարբեր տեսակների հրթիռների օգտագործում, երբ առանց միջուկային մարտագլխիկների հնարավոր է շարքից հանել երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքները, զրկել տնտեսությունից հետևյալ կերպ.վնասել երկրի ինժեներային ենթակառուցվածքների ածխաջրածինների, էլեկտրաէներգիայի փոխանցման աղբյուրները։ Որպես հետևանք` կդադարեն աշխատել գործարանները, վարչական, բժշկական և այլ հաստատությունները։ — Լույսի, գազի և ջրի մատակակարարման դադարեցումը բոլոր շինություններում։Այդպիսի կաթվածը երկրի բնակչությանը կդնի ոչ աշխատանքային իրավիճակում։ Հակառակորդի զինված ուժերը կմնան առանց առանց մատակարարման, կտրուկ կընկնի բանակի մարտական պատրաստությունը և ի վիճակի չի լինի շարունակական դիմադրության, ինչի հետևանքով պետությունը կընկրկի։

2 Բնութագրել «Պատերազմի անընդունելի վնասը»:

Ռազմական տերմինաբանության մեջ կա կարևոր հասկացություն` պատերազմում անընդունելի վնասը, որը ընդհանուր առմամբ ցույց է տալիս կորուստների այն աստիճանը որը անհամատեղելի է ղեկավարվող տնտեսության հետ: Այս եզրույթը սկզբնական շրջանում կիրառվում էր միջուկային պատերազմական իրավիճակների համար: Պատերազմում անընդունելի վնասը դա զինված ուժերի, ռազմարդյունաբերական օբյեկտների, պետական և ռազմական ղեկավարման համակարգերի խոցման մակարդակն է, որի դեպքում պետությունը կորցնում է պատերազմը շարունակելու կարողությունը, կամ էլ զրկվում է դրա հետագա վարման քաղաքական և տնտեսական շարժառիթներից: Դրան հասնում են հակառակորդին այնպիսի կորուստներ հասցնելով, որի փոխլրացումը և վերականգնումը հնարավոր է միայն հեռու հեռանկարում: Նույնպես հասնում են հակառակորդի ամբողջ տնտեսական ներուժի ոչնչացմամբ, ինչի հետ կապված նրա կողմից պայքարի հետագա վարումը կհանգեցնի իրավիճակի անդարձելի վատթարացման, վերջնական հաշվով կապիտուլյացիայի:

3 Նկարագրել «Տնտեսական օբյեկտների դեմ պայքարի մարտավարությունը»:

Ուշագրավ է, որ տնտեսական օբյեկտների դեմ հարձակումների մարտավարությունը լայնորեն կիրառել են ապստամբ ուժերը 2011-2012 թթ-ին այսպես կոչված «Արաբական գարնան» հեղափոխությունների ժամանակ: Առաջին հերթին հարձակումներ գործելով նավթարդյունաբերության օբյեկտների` դրանով զրկելով իշխող խավին կայուն ֆինանսական միջոցներից, այնուհետև տրանսպորտային ենթակառուցվածքները: 2013 թ-ի հունվարին նույն մարտավարությամբ Ալժիրի ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ պատանդների պահում էին նավթա- և գազա- վերամշակման գործարաններում: Սահմանափակ ռազմական հնարավորությունների դեպքում անհրաժեշտ է ընտրել հակառակորդի տնտեսության առավել խոցելի մի քանի հանգուցային օբյեկտներ: Ցանկացած երկրի ընդհանուր տնտեսական ենթակառուցվածքի հանգույցային օբյեկտների բացահայտմանը մեզ կօգնի տնտեսական աշխարհագրությունը, իսկ տնտեսության առանձին ճյուղերի համար տնտեսական աշխարհագրության ենթաճյուղերը
արդյունաբերության աշխարհագրությունը, տրանսպորտի աշխարհագրությունը և այլն: Հաջորդ կարևոր հանգամանքը, դա տնտեսության տվյալ ճյուղի կոնկրետ այն օբյեկտների հայտնաբերումն է որը տվյալ ճյուղի համար ունի հանգուցային նշանակություն, անհրաժեշտ հումք է տրամադրում տնտեսության այլ ճյուղերի արտադրական ձեռնարկությունների համար և որի խափանումը կամ ոչնչացումը կարող է կաթվածահար անել տնտեսության մի քանի ճյուղերի գործունեությունը: Այս խնդրի լուծման համար կարծում եմ կարևոր հանգամանք է տնտեսության տարբեր ճյուղերի կառուցվածքի և տեխնոլոգիական համալրվածության ուսումնասիրումը, որն էլ հենց հնարավորություն կընձեռի բացահայտել հանգուցային օբյեկտները` որպես կարևոր թիրախներ:

4 Մեկնաբանել, թե ի՞նչ եք հասկանում «Տեղեկատվական պատերազմ» ասելով:

Տեղեկատվական պատերազմը մարդկային հանրույթների դիմակայության գործընթաց է, որն ուղղված է մի կողմից՝ ռազմավարական մակարդակի քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ նպատակների ձեռքբերմանը, հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության, իշխանության և զինված ուժերի վրա ազդեցություն գործելու ճանապարհով, հատուկ մշակված և նախապատրաստված տեղեկատվության, տեղեկատվական նյութերի տարածմամբ, մյուս կողմից՝ սեփական երկրի նկատմամբ նման ազդեցությանը հակազդելուն։ «Տեղեկատվական-հոգեբանական պատերազմ» տերմինը փոխառություն է ԱՄՆ-ի ռազմական շրջանակների բառապաշարից։ Այդ տերմինի թարգմանությունը անգլերենից հայերեն կարող է հնչել թե՛ որպես «տեղեկատվական հակամարտություն», թե՛ որպես «տեղեկատվական, հոգեբանական պատերազմ», կախված նրանից, թե ինչպիսին է կոնկրետ պաշտոնական փաստաթղթի կամ գիտական հրապարակման համատեքստը: Այդ առումով նաև կիրառվում է հոգեբանական պատերազմ տերմինը, նշանակելով հոգեբանական ներազդեցությունը հակառակորդ պետության քաղաքացիական բնակչության և զինծառայողների վրա՝ քաղաքական կամ զուտ ռազմական նպատակների ձեռքբերման համար։

աշխարհագրություն

Տրանսպորտի և հաղորդակցման ուղիների աշխարհագրությունը

Ի՞նչ դեր և նշանակություն ունի տրանսպորտի և հաղորդակցման ուղիները ռազմական աշխարհագրության մեջ։

Դեպի ժամանակակից հաղորդակցության ուղիներ երաշխավորված մուտքը ծայրահեղ անհրաժեշտ է, ոչ միայն պետությունների արտաքին և ներքին տնտեսական կապերի ապահովման և ինտեգրման համար, այլ նաև խաղաղ և պատերազմականժամանակաշրջանում` հատկապես խոշոր զորամիավորումների, զորաշարժերի և տարբեր տեսակի ապահովումների իրականացման համար: Նշված ռազմական խնդիրների լուծման նպատակով, պլանավորող տարբեր մակարդակի շտաբներին անհրաժեշտ են մանրակրկիտ տեղեկատվություն հաղորդակցության տարբեր ուղիների և դրանց ենթակառուցվածքների ընթացիկ վիճակի վերաբերյալ: Հատկապես կարևոր բնութագրիչներից են ճանապարհների թողունակությունը, կամուրջների հաշվարկված ծանրության առավելագույն քաշը, ճանապարհների անվտանգությունը հակառակորդի հնարավոր ռմբակոծություններից: Նման տեղեկատվության հայթայթումն ու վերլուծումը հանդիսանում է տրանսպորտի աշխարհագրության մշտական հետազոտական աշխատանքների արդյունք:

Ներկայացնե՜լ երկաթուղային տրանսպորտի դերը խորհրդայաին ժամանակներից մինչև մեր օրերը։

Երկաթուղային տրանսպորտը հանրապետության տրանսպորտի առաջատար ենթաճյուղն է: XIX դարի վերջերից Ռուսաստանը երկաթուղիներ էր կառուցում ոչ միայն կենտրոնից դեպի վառելիքային ու մետաղային ռեսուրսներով հարուստ վայրերը, այլև դեպի իր կայսրության սահմանային շրջաններ՝ ռազմավարական նպատակներով: Ահա այս երկու նպատակներով էլ երկաթուղիներ էին կառուցվում նաև դեպի Անդրկովկաս, այդ թվում նաև Հայաստան: Մինչև 1899 թ. արդեն ավարտվել էր Թիֆլիս–Սանահին (այժմ` Ալավերդի), 1900 թ. Ալեքսանդրապոլ (այժմ ԳյումրիԿարս, 1902 թ. Երևան, 1906 թ. Ջուլֆա, 1908 թ. Թավրիզ երկաթուղիների կառուցումը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը (1913 թ.) Հայաստանի տարածքում գործում էր 362 կմ երկաթուղի: Առաջին համաշխարհային ու քաղաքացիական պատերազմի տարիներին դրանց մեծ մասը կազմալուծվել, քայքայվել էր: ՀՀ-ում խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ ուղիների վերակառուցումից բացի, հանրապետությունում սկսվում են երկաթուղաշինական նոր աշխատանքներ: Մասնավորապես, առաջին հերթին կառուցվեց Գյումրի – Արթիկ – Պեմզաշեն – Մարալիկ երկաթգիծը: Մյուս կարևոր երկաթուղին Միջնավան–Կապան 39 կմ-անոց գիծն է, որը շահագործման հանձնվեց 1932 թ., և որը խոշոր դեր խաղաց ոչ միայն առհասարակ հանրապետության այդ կարևոր տնտեսական շրջանի ամբողջ արդյունաբերության, այլև գյուղատնտեսության զարգացման գործում: Այդ գծով Սյունիքը կապվեց ոչ միայն Երևանի, Արարատյան դաշտի, այլև ԽՍՀՄ մյուս տարածաշրջանների հետ:

Առանձնացնե՜լ այն երկաթուղային ցանցերը, որոնք կառուցվել են 1940-ական թվականներից սկսած։

Հանրապետության երկաթուղու ցանցը զգալիորեն ընդլայնվեց և կատարելագործվեց հատկապես 1940–ական թվականների վերջերից սկսած: Հանրապետության տնտեսական կյանքում շատ կարևոր դեր խաղաց Երևան – Հրազդան – Սևան – Սոթք երկաթուղու կառուցումը: Այս գծի կառուցումը խոշոր դեր խաղաց Սոթքի ոսկու հանքանյութի տեղափոխման, Սևանի ավազանի, Կոտայքի, Հրազդանի, Իջևանի տարածաշրջանների տնտեսական զարգացման գործում: Հետագայում Հրազդանից երկաթուղին շարունակվեց մինչև Դիլիջան – Իջևան – Աղստաֆա (վերջինս գտնվում է Ադրբեջանի տարածքում): Արդեն 1988 թ. հանրապետության շահագործվող երկաթուղու երկարությունը կազմեց 854 կմ:

Ի՞նչ դեր և նշանակություն են ունեցել ավտոմոբիլային տրանսպորտը տնտեսության զարգացման գործընթացում։

Ավտոմոբիլային տրանսպորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար առանձնահատուկ կարևոր դեր խաղացող ճյուղն է: Քանի որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին մեզ համար շարունակում է մնալ փակ, իսկ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան անցնողն էլ լիարժեք չի օգտագործվում:

Ներկայացնե՜լ այն ավտոտրանսպորտային ճանապարհները, որոնք կարևոր դեր ունեն ռազմական աշխարհագրության մեջ։

Այժմ հանրապետության առավել կարևորագույն ավտոմայրուղիներն են Երևան–Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Վրաստան սահման, Երևան – Արտաշատ – Արարատ – Վայք – Ջերմուկ – Սիսիան – Գորիս – Կապան – ՄեղրիԻրան սահման:

Գորիսից ավտոմայրուղին Բերձորով հասնում է Շուշի և Ստեփանակերտ: Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այս մայրուղին կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:

Հանրապետության համար շատ կարևոր մայրուղիներ են Երևան – Աշտարակ – Թալին – Գյումրի, որտեղից այն շարունակվում է դեպի Վրաստանի Հանրապետության Ախալքալաք, Ախալցխա հայաբնակ քաղաքները և հասնում Բաթում նավահանգիստը, Երևան – Աշտարակ – Ապարան – Սպիտակ – Վանաձոր – Ստեփանավան – Տաշիր։

Բնութագրե՜լ օդային տրանսպորի նշանակությունը տնտեսության զարգացման գործընթացում։

Օդային տրանսպորտը, Հայաստանի Հանրապետության աշխարհագրական բարդ դիրքի հետ կապված, ունի առանձնահատուկ կարևոր նշանակություն:

Այս ճյուղը հատկապես վճռական դեր է խաղում ոչ միայն ուղևորների տեղափոխությունն արագ իրականացնելու այլև շուտ փչացող, թանկարժեք, ոչ մեծ ծավալի բեռները արագ տեղ հասցնելու, հեռավոր շրջանների բնակչությանը շտապ բուժօգնություն կազմակերպելու և շատ այլ բնագավառներում:

աշխարհագրություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն․ աշխարհագրություն

1.Բնութագրել ՀՀ-ն արդյունաբերության ճյուղային կառուցվածքը ՀՀ արդյունաբերության գլխավոր ճյուղերն են` մեքենաշինությունը, թեթև արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: Առանձնահատուկ տեղ է գրավում  էներգետիկան:

2.Թվարկել ՀՀ-ում առկա էլեկտրակայանները։ Մեծամորի էլեկտրոկայանը գտնվում է Մեծամորի քաղաքի մոտակայքում; Հիդրոէլեկտրոկայանը Անգար գետի վրա է կառուցվել կարծեմ Դիլիջանում նաև հետո կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ ԷԼեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿերը՝ սկիզբ դնելով Հայկական էներգահամակարգին։

3.Ի՞նչ դեր և նշանակություն ունի տրանսպորտի և հաղորդակցման ուղիները ռազմական աշխարհագրության մեջ։ Տրանսպորտը մեծ նշանակություն ունի ռազմական աշխարհագրության մեջ։ Տրանսպորտի միջոցով կարողանում են գյուղերից սնունդ մատակարարել և հասցնել քաղաք, ՀՀ առկա են տրանսպորտի գրեթե բոլոր տեսակ­ները՝ ցամաքային, օդային, ջրային։ Կամ ռազմական գործում տրասպորտով՝ տանկով կարողանում են պատերազմել կամ զին ապրանքներ բերել սահման և այլ գործեր։ Իրականում տրանսպորտը հեշտացնում է մարդու ապրուստը։

4.Բնական երևույթները, ի՞նչ խոչընդոտներ կարող են հանգեցնել տրանսպորտի և հաղորդակցման ուղիների համար։ Տրանսպորտային համակարգի ուսումնասիրման
ժամանակ ռազմական աշխարհագրության մասնագետների
համար հատկապես կարևոր են դրանց խոցելի հատվածների
(կամուրջներ, թունելներ, լաստանավեր, գետնանցումներ և
այլն) մանրակրկիտ ուսումնասիրումը: Դա ունի երկու
պատճառ` առաջինը, եթե դա քո ենթակայության տակ է, ապա
պետք է դրանց պահպանության համար առանձնացնել
համապատասխան ուժեր և միջոցներ, իսկ եթե այն
հակառակորդի թիկունքում է, ապա պետք է գնահատել
ամենակարևորները և միջոցներ ձեռնարկել դրանց
ոչնչացման համար:

5.ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։ Ամենակարևոր տեսակը դա ավտոմոբիլային տրանսպորտն է,քանի որ նախ մենք չունենք ծով և նաև մեծ երկիր չենք,որպեսզի կառուցվի գնացքի համար երկաթուղային գծեր և ծախսվի մեծ գումարներ։Օդային տրանսպորտի համար պետք է գնել ինքնաթիռներ,որը շատ-շատ թանկ է և շատ անիմաստ։Ավտոմոբիլային ճյուղը շատ էժան է և շատ հարմար է փոքր երկրի համար։Երկրորդ կարևոր տեսակը դա խողովակաշարային տեսակն է,քանի որ միայն խողովակներով կարող ես տանել բնական գազ։

6.Ներկայացնել «Նոր սերնդի պատերազմը»։ 44 օրյա պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին և վերջացել է նոյեմբերի 9-ին։ 6-րդ սերնդի պատերազմը ենթադրում է տարբեր տեսակների հրթիռների օգտագործում, երբ առանց միջուկային մարտագլխիկների հնարավոր է շարքից հանել երկրի ողջ ինժեներային ենթակառուցվածքները, զրկել տնտեսությունից հետևյալ կերպ։ Վնասել երկրի ինժեներային ենթակառուցվածքների ածխաջրածինների, էլեկտրաէներգիայի փոխանցման աղբյուրները։ Որպես հետևանք` կդադարեն աշխատել գործարանները, վարչական, բժշկական և այլ հաստատությունները։ Լույսի, գազի և ջրի մատակակարարման դադարեցումը բոլոր շինություններում։Այդպիսի կաթվածը երկրի բնակչությանը կդնի ոչ աշխատանքային իրավիճակում։ Հակառակորդի զինված ուժերը կմնան առանց առանց մատակարարման, կտրուկ կընկնի բանակի մարտական պատրաստությունը և ի վիճակի չի լինի շարունակական դիմադրության, ինչի հետևանքով պետությունը կընկրկի։

7.Ներկայացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները՝ սոցիալ-քաղաքական և ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից։ Հարավային Կովկասը շատ բարդ տարածաշրջան է, ինչպես սոցիալ-քաղաքական, այնպես էլ ֆիզիկաաշխարհագրական տեսակետից: Սոցիալ-քաղաքական տեսակետից այստեղ կան մի քանի չկարգավորված հակամարտություններ, այստեղ բախվում են խոշոր տերությունների շահերը, իրականացվում են խոշոր տնտեսական ծրագրեր (որոնք հաճախ ունենում են զուտ քաղաքական ենթատեքստ) և այլն:
Ֆիզիկաաշխարհագրական տեսակետից այն ունի շատ բարդ ռելիեֆ, բարձրությունների մեծ տատանումներով (-28 մ. Կասպից ծովի ափ մինչև 5033մ Կազբեկ), խիստ բազմազան կլիմա, սկսած խոնավ մերձարևադարձայինից մինչև բարձրլեռնային ձնային 260 : Եվ ցանկացած քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրների լուծման ժամանակ այս ամենը հաշվի չառնել պարզապես չի կարելի:

8.Ներկայացնել ինքնուրույն աշխատանքները և նախագծերը։

աշխարհագրություն

Փետրվար ամսվա ամփոփում.

Ներկայացնել ՀՀ֊բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները։ Տարբեր երկրներ ունեն իրենց տեղաբաշխման առանձնահատկությունները։ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարd/կմ2 է։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում էընղհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, նոսր՝ Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերը։ ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000մ բարձր, գոտում ապրում է բնակչության շուրջ 56 %-ը։ Կան ՀՀ վայրեր որոնք հարմար են տնտեսապես, կամ արդյունավետ են կլիմայի առումով։

Բնութագրել ՀՀ֊ն ազգային փոքրամասնությունները։ ՀՀ կան տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք են եզդիները ասորիները մոլոկանները ռուսներ։Մոլոկանները բնակեցված են Լոռու մարզում, իսկ Եզդիները տեղաբաշխված են Արագածոտնի մարզում։

Առանձնացնել ՀՀ֊ն բնակչության սեռատարիքային, ազգային և կրոնական կազմը։ Տղամարդիկ կազմում են 48%,իսկ կանայք 52%։ Բնակչության սեռատարիքային կազմի առանձնահատկությւոններն ընդունված է արտահայտել հատուկ գրաֆիկների՝սեռատարիքային բուրգերի միջոցով։ Հիմնական ազգը՝հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։ ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։ Երրորդ թվում ռուսներն են։

Ներկայացնել ,ըստ վերընթաց գոտիականույան ինչպե՞ս է փոխվում բնակչության միջին խտությունը։ ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարd/կմ2 է։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, նոսր՝ Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի , Վայոց ձորի մարզերը։ ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր, գոտում ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մետր բարձրության գոտում՝ 17 %-ը, 1500-2000 մ բարձր, գոտում՝ 22 %-ը, 2000-2500 մետր բարձր, գոտում՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր, գոտում՝ մոտ 1 %-ը։

Ինպե՞ս են նպաստել համաշխարհային պատերազմները բնակչության ժողովրդական պատկերի վրա։ Հայաստանի բնակչության թվաքանակը նորից համեմատաբար արագ աճել է 1920–ական թվականներին: Սակայն խորհրդային իշխանության տարիներին էլ հանրապետության բնակչության աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, զգալի թվով կալանավորվել, հալածվել ու գնդակահարվել են բանտերում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել են ԽՍՀՄ-ի ավելի քան 300 հազ. հայեր։

Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության թվաքանակի ավելացումը։ Հայ ժողովուրդը միշտ բնութագրվել է բարձր աճով: Հանրապետության բնակչության աճը զգալիորեն բարձրացել է խորհրդային իշխանության տարիներին, երբ առողջապահության զարգացման շնորհիվ մահացությունը խիստ կրճատվել է: Արդեն 1960–ական թվականներին հանրապետության բնակչության բնական աճը յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հասել էր 30–33 մարդու: Ցավոք, հետագայում բնական աճը անկում է ապրել՝ 1990 թ. կազմելով 16,3, իսկ 2002 թ.՝ 2,1 մարդ, հազար մարդու հաշվով: 1990– ական թվականներից աճի այդպիսի կտրուկ անկումը բացատրվում է հանրապետությունում ստեղծված տնտեսական, սոցիալական ծանրագույն պայմաններով: