Լանդշաֆտագիտություն · Uncategorized

Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը

  1. Ի՞նչ եք հասկանում բնություն ասելով:
    Բնությունը մարդուն շրջապատող միջավայրն է: Օրինակ մենք ինչ ենք հասկանում բնություն ասելով. Ծառերը ծաղիկները և այլն: Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, իսկ ինչ ենք հասկանում երբ ասում ենք զարգանալ կամ շարժվել. դա այն է երբ ծաղիկները աճում են ծռերը ծաղկում են: Կան օրգանական և անօրգանական աշխարհներ: Բույսերն ու կենդանիները նրանք բոլորը պատկանում են օրգանական աշխարհին իսկ որն է պատկանում անօրգանական աշխարհին դրանք են ջուրը, հողը, օդը:
  2. Ինչ եք հասկանում բնական միջավայր ասելով:
    Շրջակա միջավայր ասելով հասկանում ենք մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը: Այն իր մեջ ներառում է մարդու աշխատանքային, կենցաղային, հանգստի պայմանները և, իհարկե, սնունդը:
  3. Ի՞նչ եք հասկանում աշխարհագրական միջավայր ասելով:
    Աշխարհագրական միջավայր, աշխարհագրական թաղանթի մի մասը՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը։Մարդու գործունեության ոլորտի ընդարձակմանն ու հասարակական զարգացմանը զուգընթաց աշխարհագրական միջավայրի, մասնավորապես մարդոլորտի, սահմաններն ընդարձակվում են և ավելի են մոտենում աշխարհագրական թաղանթի սահմաններին։ Աշխարհագրական միջավայրում է կատարվում մարդկանց բնօգտագործման և բնապահպանական գործունեությունը։
  4. Ի՞նչ է նշանակում էկոլոգիական հավասարակշռությունը։ Ի՞նչ պատճառներով այն կարող է խախտվել։
    Էկոլոգիան էկոհամակարգի ուսումնասիրությունների գիտությունն է: Էկոլոգիական հավասարակշռությունը գիտականորեն սահմանվում է որպես. Օրգանիզմների մի համայնքի դինամիկ հավասարակշռության վիճակ, որում գենետիկայի, տեսակների և էկոհամակարգի բազմազանությունը մնում է համեմատաբար կայուն `աստիճանական փոփոխությունների ենթակա: Էկոհամակարգի ամենակարևոր կետը բնական հավասարակշռության պահպանումն է: Այս հավասարակշռությունը կարող է խաթարվել նոր տեսակների առաջացման, որոշ տեսակների հանկարծակի մահվան, բնական վտանգների կամ տեխնածին պատճառների պատճառով: Էկոլոգիական հավասարակշռությունն այն հասկացությունն է, որը սահմանում է, թե ինչպես են էկոհամակարգերը կազմակերպվում կայունության պայմաններում, երբ տեսակների համակեցությունը այլ տեսակների և նրանց միջավայրի հետ:
  5. Բնության մեջ ո՞րն է նյութի շրջապտույտի դերը։ Ո՞ր դեպքում այն կարող է խախտվել։
  6. Ի՞նչ է էկոլոգիական ճգնաժամը։
    Էկոլոգիական ճգնաժամն աննախադեպ չափերի ճգնաժամ է. Գոյություն ունի էկոլոգիական ճգնաժամ, քանի որ ընդլայնվում է նախորդ սերնդի միջուկային և կենսաբանական զենքով աշխարհի ոչնչացման սպառնալիքի շրջանակը։ Այս ճգնաժամը, որն արմատավորված է հիերարխիայի և կապիտալիզմի վրա, բխում է մարդկանց բարձր միջամտությունից և էգոցենտրիզմից: Մարդը, ով պետք է ընտրություն կատարի էկոլոգիական հասարակության ձևավորման և գերիշխող հասարակական կարգի միջև, պետք է ընդունի էկոլոգիական մասշտաբով և էկոտեխնոլոգիական կյանքով ապրելու անհրաժեշտությունը: Այսպիսով, սպառողական արժեքի վրա հիմնված տնտեսությունը պետք է պահպանվի՝ վերացնելով հիերարխիան և գերիշխանությունը: Պետք է հայտնի լինի, որ եթե հնարավոր չլինի կանխել էկոլոգիական ճգնաժամը, ապա տեղի կունենա կենսոլորտի փլուզում, որտեղ տեղի են ունենում բոլոր կենդանի գործունեությունը։
Uncategorized

Ավետիք Իսահակյան․գրական ակումբ

Նախագահողներ՝ Մարիյա Վարդանյան, Օֆելյա Առաքելյան

«Դարդս լացեք»
Դարդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դարդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր…
Երկինք, գետինք գլխուս մթնան,
Անտուն, անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն, ջանիս տարա՜ն,
Հոնգուր-հոնգուր կուլամ ես…
Ա՜խ, յարս ինձի հանեց սրտեն,
Անճար թողեց ու գնաց.
Սրտիս սավդեն—խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գնաց։
Դարդս լացեք, սարի սմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դարդս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր..․

«Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էի, ո՞վ էի նրա կողքին…Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ:»

Չի դադարում գրել նրա մասին, չի դադարում գրել նրան: «Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս:

Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.-սիրել-ես քեզ չեմ սիրում, ատել-ես քեզ չեմ ատում. բայց իմ հոգում կա՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ ես/, ամբողջ էությունս բարի է …և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել-գիտեմ, գիտեմ. բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, – ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս…և այդ բոլորից հետո դու ինձ ոտաց տակ տվիր.

Ասա, ինչ կարող է անել սիրող սիրտը, ինչի առաջ կանգ կառնի սիրող սիրտը. Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար, ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար, ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ, ես իմ կյանքը կտամ քեզ: Ուրիշ ինչ ես ուզում, միթե այսուհետ կարող ես տատանվել, կասկածել դեպի ինձ…»,-գրում էր Իսահակյանն Աննային:

Uncategorized

Ընկեր Անդրանիկին հետաքրքիր հարցեր

Ընկեր Անդրանիկը մեր վոլեյբոլի մարզիչն է, արդար է շատ բարի և կարևորը լավ մասնագետ։Սիրում է իր աշխատանքը և սիրում է մեզ՝երեխաներիս։Այսօր եկել էր Ընկեր Սյուզին և մի փոքրիկ հարցազրույց վերցրել

Սա էլ մի քանի հարցեր

1)Իչն է մղել ձեզ դառնալ ֆիզկուլտուրայի ուսուչից

2)Փոշմանում էք որ դարձել էք ուսուչից

3)Կուզենաք, որ ձեր երեխաները շարունակեն ձեր ուղղությունը

հասարակագիտություն · Uncategorized

Չարլի Չապլինի նամակը իր դստերը

Բանը նրանու է որ Չարլի Չապլինը նամակ է գրում իր աղջկա համար։Հավանաբար այդ նամակը պետք է ընթերցվեր երբ Չարլին լիներ թաղված հողի տակ։Նամակում Չարլին հիշում է իր աղջկա մանուկ տարիները թե ինչպես էր նրան օրօրում։Չարլիի գրած խոսքերից շատ պարզ երեվում է այն որ նա սիրում է իր աղջկան։Նա սովորացնում է թե ինչպիսին պետքա լինի։Սովորացնում որ փողը դա դիվային ուժ է։Պատմում է որ ինչպես է թափառել և գումար աշխատել։Չարլիի խոսքերից հասկանում եմ թե նա ինչ խոնարհ մարդ էր, սիրում էր պարզ կյանքը։Իր աղջկան էլ սովորացնում էր որ պետքա լինի ոչ թե փողասեր, այ մնա մարդ։Չսիրի մարդու որը ոսկով հարուստ կլինի այ սիրի մի մարդու որը նրա մերկ հոգին կսիրի։

հասարակագիտություն · Uncategorized

 Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նամակ մահվանից առաջ» 

Վերլուծություն

Խոսքեր չունեմ․․․ <<Նամակ մահվանից առաջ>> հետաքրքիր անուն է չէ, ոչ այդքան գրավիչ։Երբ կարդացի վերնագիրը մտածեցի թե այտ ինչ կարա գրված լինի։ Բայց կարդալուց հետո ուղղակի ապշած եմ։ Դա գրել է մարդ անհավատալի բան է։ Այնքան խորագետ իմաստալից բան չէի կարդացե իմ կյանքում։ Շատ դուրս եկավ այն միտքը որ ՛՛Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես՛՛ իսկապես, եթե նայենք այն տեսանկյունից, որ կարող է մի օր էլ վաղը չլինել արդյո՞ք հիմա այսպես կապրեի։Հասկացա, որ անիմաստ է փուչ, անիմաստ բաների պատճառով տխրել, կամ մտածել, որ ինչ կմտածեն իմ մասին։Կյանքը մեկն է և այն այնպես պետք է ապրես, որ հետո էլ ուշ չլինի։ Գործը որ կարող ես հիմա անել արա, որովհետև չգիտես թե ինչ է լինելու վաղը։ Ժամանակ մի ծախսիր, սովորիր, կրթվիր, առաջ գնա ամեն ինչում, նոր բաներ բացահայտիր, անիմաստ ղոսակցություներ մի վարիր, կամ վիճիր, որովհետև կգա ժամանակ, երբ կհասկանաս, որ ինչքան հիմար բաների վրա ես ծախսել ժամանակտ։ Երազանքներիտ ետևից գնա հասիր նպատակներիտ մի հանձնվիր որ հետո չփոշմանես որ ժամանակին դա չես արել։

Սա էլ հղումը պատմվածքի՛ https://www.1in.am/50931.html#:~:text=%D4%B5%D5%A9%D5%A5%20%D4%B1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%AE%20%D5%A3%D5%A5%D5%A9,ejournal.am%2D%D5%AB

Uncategorized

Նյութական կետ։

Նյութական բառով տվյալ դեպքում ընդգծվում է նրա տարբերությունը երկրաչափական կետից։ Երկրաչափական կետը ֆիզիկական հատկություններ չունի։ Իսկ նյութական կետը կարող է զանգված, էլեկտրական լիցք և ֆիզիկական այլ բնութագրեր ունենալ։

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: