English

English exam test 1

Ex. 1) Put the verbs in correct tense form
Dear Mum,
I feel really unhappy! I wish I 1 never this job. If only I 2 listen to you
before I made the decision to come here. l wish the people here 3 not being so
unfriendly. I don’t like it at all! If only I 4 have longer breaks.
Looking at a computer screen all day is tiring; I wish my computer 5 explode. And
I wish my boss 6 stop yelling at me all the time. He’s always in a bad mood. It’s
so annoying! Also, I wish there 7 ( to be ) someone here I could talk to but there is
no-one I can talk to. I haven’t made any friends. If only I 8 gonna some friends
when I arrived here, but meeting new people is very difficult. I wish you 9 live
nearer to me. If only I 10 cam you more often!
Please write soon. I miss you!
Love,
Mary

Հայոց պատմություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ուրարտական ճարտարապետություն․ Էրեբունի ամրոց

Առաջադրանք

Բլոգում պատասխանել հարցերին՝

Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

էրեբունի նշանակում է «հաղթանակ», «գրավում»: Կան նաև կարծիքներ, թե Էրեբունի նշանակում է «ազատների» քաղաք:

Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները սկսվեցին 1950թ.  Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հենց առաջին իսկ տարում Արին բերդի հետախուզական պեղումների ժամանակ գտնվեց Արգիշտի I թագավորի շինարարական մի արձանագրություն, որն ինչպես պարզվեց վերծանումից, Էրեբունի ամրոց-քաղաքի կառուցման վավերագիրն էր:

Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբունի ամրոցը։

Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։

Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։

Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության։ Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։

Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Քաղաքաշինական առումով Էրեբունի ամրոցը, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։

Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ՝ հարավարևելյան հատվածում կազմում են երեք շարք, և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակագիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները։

Առանձնացնել և գրել 10 հետաքրքիր փաստեր Էրեբունի ամրոցի մասին։

գրականություն

Փառանձեմ թագուհու կերպարը

Փառանձեմը հայոց պատմության մեջ հայտնի է որպես շատ ուժեղ կին և թագուհի։ Ասեմ, թե ինչու։ Նա մինջև վերջ մնաց հավատարիմ հայրենիքին։ Նա լինելով հզոր կին՝ կարողացավ բոլորին միավորված պահել Արտագերս ամրոցում, և միայն դաժան հիվանդությունը՝ չարաբաստիկ ժանտախտը, կարողացավ հաղթել նրան։

Թագուհին աստվածավախ մարդ չէր, հավատում էր դիվային կերպարներին, ուժերին, բայց դա ապացուցված բան չէ։ Իրա պահվածքը ապացուցում է այն, որ նա աստվածավախ մարդ չէ։ Նա իր փառասիրության պատճառով սպանել տվեց Օլիմպիային երեցի օգնությամբ, և այդ երեցը որպես վարձատրություն ստացավ մի մեծ գլուղ։ Բուզանդը, իհարկե, նրան կոչվեց չերեց, որովհետև երեցին վայել չէր մարդասպանություն գործելը։

Ուներ մի որդի ում անունը Պապ էր։ Թագուհին իր որդուն շատ էր սիրում

հայոց լեզու

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում մոլեգնում էր մրրիկը:

Հայերենը  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան բառաչում էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված ձիերի խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին փռփռացնում էր նրա հագուստի փեշերը:

Ամուլ դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում գյուղ՝ իր պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա ժառանգել ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը  բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում)  մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

գրականություն

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Uncategorized

Փարիզ` սիրո քաղաք

Եվրոպայի գեղեցկուհին բացառապես բոլորի երազանքն է: Փարիզը գրավում, դեպի իրեն է կանչում, արբեցնում  և խելագարության է հասցնում բոլորին: Դժվար է ասել, թե հատկապես ինչն է պատճառը, որ Փարիզը դարձել է երազանքերի քաղաք, և մարդիկ ձգտում են տեսնել այն `  հաշվի չառնելով ոչ եղանակային պայմանները, ոչ փոխարժեքը, ոչ քաղաքի աղտոտվածությունը… Միգուցե Փարիզի գաղտնիքը նրա նեղ, թույլ լուսավորված փողոցներն են, որոնցով արդեն միլիոնավոր սիրահար զույգեր են քայլել: Միգուցե նրա գաղտնիքը մահկանացուի հասարակ ձգտումն է տեսնել Էյֆելյան աշատարակը, միգուցե առավոտյան փողոցի փոքրիկ սրճարանում նախաճաշալն է` մի մեծ բաժակ էսպրեսոյի և կրուասանների բույրն է գրավում մարդկանց, ֆրանսիական երաժշտության մեղմ հնչյունների ներքո, սեր խոստովանելու երազանքը, կամ Մոնա Լիզայի գաղտնիքն է կանչում մարդկանց… Այնուամենայնիվ, Փարիզը հիասքանչ է և կարելի է գտնել միլիոնավոր պատճառներ այս գեղեցկուհուն տեսնելու համար…

1.Էյֆելյան Աշտարակ – Այսօր դժվար գտնվի մեկը, ով պատկերացնում է Փարիզը առանց Էյֆելյան աշտարակի: Փարիզի բնակիչները, եթե անգամ համաձայն չեն, ապա հարմարվել են այն մտքի հետ, որ աշտարակը դարձել է Փարիզի խորհրդանիշը: Ժամակին նույնիսկ Հյուգոն և Մոպասանը առաջարկում էին հանել այդ մետաղի կտորը քաղաքից: Իսկ այսօր, խոսելով Փարիզի մասին մենք պատկերացնում ենք Էյֆելյան աշտարակը: Եթե Դուք եղել եք Փարիզում և չեք տեսել աշտարակը, ապա կարելի է համարել, որ այնտեղ  չեք եղել Փարիզում: Աշտարակը միշտ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում` նրա մոտ ամուսնության առաջարկ են անում, նկարահանվում են  ֆիլմեր, մարդիկ ճաշում են հիանալով աշտարակով, իսկ գնալուց տանում են իրեն հետ աշտարակի փոքրիկ տարբերակը:

2. Լուվրի թանգարան – Լուվրը համարվում է ամենահայտնի թանգարանը աշխարհում: Քիչ հավանական է, որ կկարողանաք գտնել մեկին, ով չի լսել նրա մասին: Բացի նրանից, որ Լուվրն ամենահայտնին է, այն նաև ռեկորդակիր է այլ կատեգորիաներում` ամենամեծն է աշխարհում, ամենաշատ այցելուներ ունեցողը և կարիք չկա նշել նրա հավաքածուների քանակի մասին: Լուվրը վերածվել է թանգարանի միայն XVIII դարի վերջում, մինչ այդ այն ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող պալատ էր: Իսկ Փարիզի խորհրդանիշներից մեկը` ապակե բուրգը, կառուցվել է 20-րդ դարի վերջում: Ժամանակի ընթացքում թանգարանի տարածքը ավելի է ընդլայնվել և դարձել Փարիզի երկրորդ ամենաընդարձակ կառույցը: Թանգարանի առաջին տիկինը, իհարկե, Մոնան Լիզան է:Նրա խորհրդավոր ժպիտը տեսնել ցանկացողները այնքան շատ են, որ նկարը հսկում են հատուկ աշխատակակիցներ:  Հաջորդ ամենահայտնի տիկինները Միլոսյան Վեներան է և Նիկա Սամոֆրակիսյան:

Սպասարկում և Փաստեր

Մի լքեք Փարիզը չփորձելով …

1.Փարիզյան Բագետ – Ֆրանսիական բագետը հավանաբար ամենահամեղն է: Պարզապես պետք է օրը սկսել հարևան հացաբուլկեղենի խանութից: Այնտեղից դուրս կգաք երեխայի նման` ձեռքներիդ դեռ տաք խրթխրթան բագետ ու նույնիսկ մարդկանց կնայեք ավելի ջերմ հայացքով:

2.Կրուասան – Վայելեք դասական ֆրանսիական նախաճաշը` կրուասան և սուրճ: Ամեն սրճարանից բուրող կրուասանները հիշեցնում են Ձեզ, որ դուք Փարիզում եք:

3.Մակարոններ – Յուրաքանչյուր գուրման այցելելով Փարիզ պետք է փորձի, քաղցրեղենի «Շանել» համարվող,  «Laduree» ֆիրմային մակարոնները:

4.Բլիթներ – Եթե ​​դուք Լատինական թաղամասում եք, ապա անպայման այցելեք Մուֆտար փողոցում գտնվող “Փոքրիկ հույնի մոտ”  փոքրիկ ռեստորանը: Բլիթները պատրաստվում են հունական բաղադրատոմսերով: Սա Փարիզցիների ամենասիրելի վայրերից մեկն է, այդ իսկ պատճառով ստիպված կլինեք երկար սպասել հերթում, փոխարենը կպարգևատրվեք հրաշալի բլիթներով: Ներկայացվող տեսականին շատ լայն է` աղի (հազար,ձու,միս), քաղցր (շոկոլադ, բանան, հարած սերուցք): Յուրաքանչյուր  բլիթ պատրաստվում է վարպետի կողմից, նրա ստեղծած ամեն մի բլիթ եզակի է:

Русский язык

Упр(учим время)

Я не люблю людей которые опаздывают на десять минут.

Опоздать хотя-бы пять минут это простительно

Авио-компания зедержала рейс на пол часа

Такси задержится изо пробок двадцать минут

Автобусы после шести работает очень плохо.

կենսաբանություն

Հոկտեմբեր ամսվա ամփոփում

Ներկայացնել սպիտակուցի սինտեզը

Био­син­тез это про­цесс со­зда­ния слож­ных ор­га­ни­че­ских ве­ществ в ходе био­хи­ми­че­ских ре­ак­ций, про­те­ка­ю­щих с по­мо­щью этих фер­мен­тов. Биосинтез необходим для выживания — без него клетка умрёт. Синтез белка в клетке протекает при участии специальных органелл — рибосом. Это немембранные органеллы, состоящие из рРНК и рибосомальных белков

ինչ է իրենից ներկայացնում ԴՆԹ

Почти во всех клетках нашего тела есть ядра. Их можно сравнить с «командным центром», который дает клеткам указания расти, делиться или умирать. Именно в ядре находятся хромосомы. Это структуры, в которых сосредоточена большая часть генетической информации. Каждая хромосома представляет собой одну плотно «упакованную» длинную нить ДНК.

ինչ է իրենից ներկայացնում ՌՆԹ

РНК-одна из трёх основных макромолекул, которые содержатся в клетках всех живых организмов и играют важную роль в кодировании, прочтении, регуляции и выражении генов. РНК состоит из длинной цепи, в которой каждое звено наз. нуклеотидом. Каждый нуклеотид состоит из азотистого основания, сахара рибозы и фосфатной группы. Последовательность нуклеотидов позволяет РНК кодировать генетическую информацию. Все клеточные организмы используют РНК для программирования синтеза белков.

ինչ է իրենից ներկայացնում գենը

Гены – это участки ДНК, несущие информацию о наследственности. Врожденные особенности человека, передаваемые через гены – генетика человека. Генотип – это набор генов организма, фенотип – это внешние проявления этих генов, набор признаков организма

ներկայացնել նուկլենաթթուների կառուցվացքը և ֆունկցիան

Нуклеиновые кислоты являются биологическими полимерами состоящими из нуклеотидов. Нуклеотиды это ве-во образованное из азоитистого основания моносахарии и остатка фосфорной кислоты. В состав нуклеотидов может входить два вида пентоз- рибоза и дезоксирибоза. В РНК содержится рибоза, а в ДНК- дезоксирибоза.

հայոց լեզու

1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։

Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ, դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ, ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։

2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։

Պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, պակաս-պռատ, գրիչ-մրիչ, ծակ-ծուկ, սեղան-մեղան, փառոք-առոք, կարագ-մարագ, թալան-ալան, լոթի-փոթի, ոլոր-մոլոր, փալաս-փուլուս, լակոտ-լուկուտ։

3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետակ, դստրիկ, պատանյակ, որբուկ, աթոռակ, մարդուկ, որդյակ, մուկիկ, իշուկ, հորթուկ, ծերուկ, կղզյակ, գրքույկ, գոնդակ, աղավնյակ, թիթեռնիկ, հատորյակ, ձկնիկ, աղջնակ, առվակ, դռնակ, հոգյակ, հյուղակյ, արտույտիկ, ծովակ:

Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:
5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ-մշեցի, Իտալիա-իտալիացի, Հայաստան-հայ, Արցախ-արցախցի, Իսպանիա-իսպանացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք-նյույորքցի, Էջմիածին-էջմիածենցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեցի, Իրան-իրանցի, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան-նորնախիջևանցի, Տավուշ-տավուշցի, Եգիպտոս-եգիպտացի, Գյումրի-գյումրեցի, Ջավախք-ջավաղցի: