Հաղորդաքցման հմտություններ

Ներքին կարգապահական կանոններ

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ–ի ներքին կարգապահական կանոնները (այսուհետ` Կանոններ) մշակում է կրթահամալիրի տնօրենի (այսուհետ` Տնօրեն) հրամանով ստեղծված աշխատանքային խումբը: Այն քննարկվում է կրթահամալիրի աշխատողների ժողովում, հաստատվում կրթահամալիրի կառավարման խորհրդում: 

  1. Իրավական հիմքը

1.1. Կանոնները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Այն գործողության մեջ է մտնում կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն: Կանոններում փոփոխությունները կատարվում են նույն կարգով:

1.2. Կանոնները կազմելիս հիմք են ընդունվել ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքները (այսուհետ` Օրենսդրություն), կրթահամալիրի կանոնադրությունը (այսուհետ` Կանոնադրություն), Տնօրենի աշխատանքային պայմանագիրը, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերը,  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ սահմանված կարգով կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերը, կրթահամալիրի զարգացման ծրագիրը (այսուհետ` զարգացման ծրագիր):

1.3. Կանոնները, դրանց փոփոխությունները կրթահամալիրի Տնօրենի սահմանած կարգով հրապարակվում են կրթահամալիրի պաշտոնական կայքում:

1.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է նույն օրը` ստանալով դա իր էլ. հասցեին:

1.5. Աշխատողի պաշտոնի նկարագիրը և Անհատական Պլանը ներքին իրավական ակտեր են:

  1. ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կրթահամալիր)

2.1. շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող` փորձարարական հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) հեղինակային կրթական ծրագրեր, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է` պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):
2.2. Կրթահամալիրի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լիազորված պետական մարմինը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
2.3. Կրթահամալիրի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, կրթահամալիրի կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), կրթահամալիրի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
2.4. Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ (այսուհետ` Կանոնադրություն), Կանոններով, սահմանված կարգով ընդունված ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ` Ակտեր):
2.5. Կրթահամալիրն իրականացնում է Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրերով, ՀՀ ԿԳ նախարարության հետ պետական աջակցության ամենամյա պայմանագրերով մշակվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրեր:

2.6. Կրթահամալիրի առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ հեղինակային կրթական ծրագրերի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների կրթություն), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրերի (այսուհետ` Կրթական ծրագիր) մշակումը, իրականացումը և ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքվող պետական աջակցության ամենամյա պայմանագրերով որոշված` տարածումն է: Կրթահամալիրի գործունեության նպատակներն ու խնդիրները որոշված են Կանոնադրությամբ, զարգացման ծրագրով, սահմանված կարգով կրթահամալիրում իրականացվող ծրագրերով և գիտափորձերով:

2.7. Կրթահամալիրի ուսումնական հաստատությունն ունի կրթահամալիրի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ և իրականացնում է կրթահամալիրի և մասնաճյուղի կանոնադրություններով որոշված հեղինակային կրթական ծրագրեր, որոնք սահմանված կարգով հաստատում է Խորհուրդը:

2.8. Մասնաճյուղի կանոնադրությունը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները որոշվում են մասնաճյուղի կանոնադրությամբ, կրթահամալիրում իրականացվող ծրագրերով, ղեկավարի աշխատանքային պայմանագրով, սովորողների և ծնողների հետ կնքվող ուսումնառության պայմանագրով, այլ ներքին և անհատական իրավական ակտերով:

2.9. Տնօրենը մասնաճյուղի ղեկավարի հայտի հիման վրա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված կարգով մասնաճյուղի օգտագործմանն է հանձնում անհրաժեշտ գույք և տարածք:

2.10.  Կրթահամալիրի գործունեությունն իրականացվում է Զարգացման ծրագրով:

2.11. Տնօրենին կից գործում է վարչական խորհուրդ, որի կազմը և աշխատակարգը որոշում է Տնօրենը:

2.12. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթական ծրագրի ուսումնական պլանի, Սովորողի անհատական ուսումնական պլանի, կրթահամալիրի ուսումնական օրացույցի և դասացուցակների հիման վրա: Ուսումնական պլանով սահմանվում են դասավանդվող առարկաները և դասընթացները, դրանց ծավալը, կազմակերպումը, սովորողների արձակուրդների ժամկետներն ու տևողությունը:

2.13. Կրթահամալիրի մասնաճյուղերում ուսումնական պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի տնօրենի հաստատած միասնական ժամատախտակով, որով որոշվում է ուսումնական պարապմունքների սկիզբը և ավարտը:

2.14. Կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ մասնաճյուղերի (կրթական ծրագրերի, դասարանների, ակումբների, սովորողների խմբերի) ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկը հաստատում է Խորհուրդը:

2.15. Կրթահամալիրում, մասնաճյուղերում սահմանված կարգով կարող են ձևավորվել և գործել կրթահամալիրի աշխատողների (այսուհետ` Աշխատող), սովորողների ծնողների, սովորողների ժողովները (հավաքները, խորհուրդները, ակումբները), ինքնավարության այլ մարմիններ:

2.16. Տնօրենը.

ա)  ընտրվում է Խորհրդի կողմից, մրցութային կարգով.

բ) իրականացնում է Կանոնադրությամբ, նախարարության հետ կնքված աշխատանքային պայմանագրով, Օրենսդրությամբ որոշված գործառույթներ.
գ) չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից:

2.17. Տնօրենի բացակայության դեպքում սահմանված կարգով նրա լիազորություններն իրականացնում է փոխտնօրենը:

2.18. Խորհուրդը կրթահամալիրի կառավարման կոլեգիալ մարմինն է, որի լիազորությունները սահմանվում են Օրենքով և Կանոնադրությամբ:

2.19. Կրթահամալիրը սահմանված կարգով տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

1.20. Կրթահամալիրին ֆինանսավորում է հիմնադիրը: Կրթահամալիրի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ծնողի հետ կնքվող ուսումնառության պայմանագրով նախատեսվող ուսումնական լրավճարներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

  1. Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը

3.1   Կրթահամալիրում աշխատանքային շաբաթը հնգօրյա է:

3.2   Ուսումնական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողի (ուսուցչի, դասավանդողի) աշխատաժամանակի տևողությունը շաբաթական 33 ժամ է, երկարօրյա դաստիարակինը` 20 ժամ, ուսուցողական ծրագրի ղեկավարինը` 40, նախադպրոցական խմբի դաստիարակինը, մասնախմբի (ամբիոնի) ղեկավարինը` 36 ժամ, վարչական աշխատողինը` 40 ժամ: Կրթահամալիրի դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալը չի կարող պակաս լինել շաբաթական 18 դասաժամից և գերազանցել շաբաթական 22 դասաժամը: Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում դասավանդողի ուսումնական պարապմունքների ծավալի փոփոխության մասին Տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ:

3.3   Կրթահամալիրի կրթական օբյեկտների պահակ-բակապահների և առանձին աշխատողների աշխատաժամանակը որոշվում է աշխատանքային պայմանագրով:

3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:

3.5   Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքն արտահայտվում է Պլանում:

3.6   Երկուշաբթիից շաբաթ` ժամը 8.00-21.00 կրթահամալիրի սովորողները, Աշխատողները, ծնողները սահմանված կարգով օգտվում են մասնաճյուղերի գույքից, իսկ 21.00-ից և կիրակի օրերին` Տնօրենի որոշած անձինք, Տնօրենի սահմանած կարգով:

3.7   Կրթահամալիրի սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդների (սովորողների արձակուրդ) ժամանակահատվածները, որոնք չեն համընկնում դասավանդողի արձակուրդների հետ, համարվում են աշխատաժամանակ:

3.8   Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողները մասնակցում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրով կազմակերպվող՝ մանկավարժական աշխատողների դպրոցներին, իրականացնում հեղինակային կրթական ծրագրերի մշակման-կիրառման-տարածման հետ կապված ուսումնական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներ:

3.9   Ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում որոշվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով:

3.10 Աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդի ժամանակահատվածում կանոնակարգվում է Ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքի կատարման ժամանակացույցով:

3.11Աշխատողների աշխատաժամանակի հաշվառումը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը կատարում է աշխատաժամանակի հաշվառման էլեկտրոնային տեղեկագրում:

  1. Աշխատողի հանգիստը

4.1   Օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողն ունի.

ա) վճարովի արձակուրդի իրավունք`

  • դասավանդողը` աշխատանքային 35 օր տևողությամբ
  • գրադարանավարը` աշխատանքային 20 օր տևողությամբ
  • մասնաճյուղի ղեկավարը` աշխատանքային 25 օր տևողությամբ
  • այլ աշխատողների արձակուրդը` Օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) կողմերի համաձայնությամբ աշխատողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան վաթսուն օր.

գ) Տնօրենի որոշմամբ կարող է Աշխատողի աշխատավարձը պահպանվել գործուղման, հետազոտական աշխատանքի (ստեղծագործական), կրթահամալիրի նախաձեռնությամբ ուսումը շարունակելու համար տրվող արձակուրդի ժամանակ:

4.2   Կրթահամալիրը ապահովում է որակյալ սննդի մատչելի ծառայություն սովորողների և աշխատողների համար:

  1. Աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը և դադարեցումը

5.1. Աշխատանքային պայմանագրերը կնքում և լուծում է Տնօրենը` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

5.2.Կրթահամալիրի մասնաճյուղերի, կրթահամալիրում իրականացվող ծրագրերի ղեկավարների, դասավանդողների և բարձր որակավորում ունեցող մասնագետների թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրվում են մրցույթի արդյունքներով կամ հրավիրյալ մասնագետներով: Մրցույթի կարգը և պայմանները, մասնագետի հրավիրելու կարգը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Մինչև մրցույթի արդյունքների ամփոփումը Տնօրենը կարող է նշանակել ղեկավարին փոխարինող կամ ինքը կատարել նրա պարտականությունները:

5.3. Աշխատանքային պայմանագիր կնքելու համար Աշխատողը ՀՀ օրենքով պահանջվող փաստաթղթերը որոշված ժամկետում ներկայացնում է Տնօրենի գրասենյակ:

5.4. Մասնաճյուղի, ծրագրի ղեկավարի և դասավանդողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման մասին Տնօրենը տեղեկացնում է Խորհրդին:

  1. Աշխատողի աշխատավարձի կառուցվածքը, չափը, աշխատավարձի վճարման պայմանները

6.1. Աշխատողի աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը (պաշտոնական դրույքաչափը) և Գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց ցանկացած եղանակով տրված լրացուցիչ վարձատրությունը:

Աշխատողի աշխատավարձը կախված է կատարված աշխատանքի քանակից և որակից, կրթահամալիրի (մասնաճյուղի) գործունեության արդյունքներից:

6.2. Աշխատողի հիմնական աշխատավարձի չափը (պաշտոնային դրույքաչափը) սահմանվում է աշխատանքային պայմանագրով: Աշխատողը Խորհրդի սահմանած կարգով կարող է ստանալ լրավճար, հավելավճար և պարգևատրում:

6.3. Լրավճարի, հավելավճարի և պարգևատրման միջոցների գոյացման և վճարման կարգը սահմանվում է գործատուի ներքին իրավական ակտերով:

  1. Աշխատողի պարտականությունները

7.1. Յուրաքանչյուր Աշխատող կրթահամալիրում ունի աշխատավայր (մասնաճյուղ), որի ղեկավարը համարվում է Աշխատողի անմիջական ղեկավարը:

7.2. Աշխատողի պարտականությունները որոշված են ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Պլանով, Ակտերով:

7.3. Մանկավարժական աշխատողը պատասխանատու է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, իրականացման և տարածման համար:

7.4. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի աշխատողների ժողովներին, մանկավարժական աշխատողը` նաև սահմանված ժամանակացույցով կազմակերպվող մանկավարժական աշխատողների բաց դպրոցներին, ամսական մեկ անգամ` մասնաճյուղի մանկավարժական աշխատողների հավաքին (մանկավարժական խորհուրդ), ամսական մեկ անգամ` մասնագիտական խմբի (ամբիոնի) հավաքին, կրթահամալիրի ղեկավարի, մասնաճյուղի ղեկավարի որոշմամբ մասնակցել առցանց և այլ քննարկումների:

7.5. Աշխատողը պարտավոր է իր աշխատատեղում և իր գործունեության ընթացքում պահպանել հիգիենիկ և անվտանգ միջավայր, ունակ լինել մասնակցելու և նպաստելու անվտանգ կենսագործունեություն ապահովող միջոցառումներին, ուսումնական պարապմունքի գնալիս ժամացույց, համակարգիչ (նոթբուք, նեթբուք, համարժեք այլ միջոց), դասընթացի ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային այլ գործիք ունենալ:

7.6. Աշխատողը պարտավոր է ունենալ իր էլեկտրոնային հասցեն, որը հայտնի է կրթահամալիրի բոլոր աշխատողներին, շահառուներին և պարտադիր բացվում, ստուգվում է օրը 2 անգամ, գործածել mskh.am փոստի համակարգը, ուսումնական աշխատանքի կազմակերպման, արդյունքների համակարգման նպատակով վարել իր անձնական բլոգը (էջը), սահմանված կարգով լրացնել էլեկտրոնային մատյանը, մասնակցել կրթահամալիրի, մասնաճյուղի կայքերի պահպանման և զարգացման աշխատանքին, իմանալ այդտեղ հրապարակված նորությունները:

7.7. Աշխատողը պարտավոր է մասնակցել մասնագիտական վերապատրաստման դասընթացների, միջոցառումներին, մշտապես ինքնակրթվել և գործնականում կիրառել դրա արդյունքները, սահմանված կարգով ատեստավորվել:

7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:

7.9. Աշխատողը պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել իր գործունեության հաշվետվությունը։

  1. Աշխատողի իրավունքները

8.1. Աշխատողի իրավունքները որոշված են Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով:

8.2. Աշխատողն իրավունք ունի սահմանված կարգով մասնակցելու կրթահամալիրում և մասնաճյուղերում իրականացվող ծրագրերին:

8.3. Աշխատողն իրավունք ունի անարգել ստանալու կրթահամալիրի գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկություն, մասնակցելու կրթահամալիրում իրականացվող միջոցառումներին, հավաքներին, ժողովներին, քննարկումներին (այդ թվում՝ առցանց), վարչական խորհրդի, մասնաժողովի և կրթահամալիրի խորհրդի նիստերին, կազմակերպելու քննարկումներ և առցանց քննարկումներ:

8.4. Աշխատողն անվճար օգտվում է կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից:

8.5. Աշխատողն իր հիմնական աշխատատեղում ունի աշխատանքային պայմաններ, սնվելու պայմաններ:

8.6. Աշխատողն անվճար ստանում է մասնագիտական աջակցություն կրթահամալիրի մասնաճյուղերի (ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, ծառայությունների) կողմից:

  1. Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

9.1. Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողը այն երեխան է, ում ծնողն ընտրում է կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը և Խորհրդի հաստատած կարգով մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում է ուսումնառության մասին պայմանագիր:

9.2. Սովորողի իրավունքները սահմանված են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներով, օրենսդրությամբ, Կանոններով, նրա ուսումնառության պայմանագրով:

9.3. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը:

9.4. Սովորողն ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:  

9.5. Սովորողն իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ գրավոր կամ բանավոր դիմում հղելու Տնօրենին, խորհրդին, մասնաճյուղի ղեկավարին, կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատողի, 7-օրյա ժամկետում ստանալու նրանցից հիմնավորված ու սպառիչ պատասխան: 

9.6.  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 

9.7. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով օգտվելու կրթահամալիրի գրադարանից, մեդիագրադարանից, սահմանված չափով` ինտերնետից, ուսումնատեխնիկական միջոցներից:

9.8. Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին:

9.9. Սովորողը սահմանված կարգով կարող է փոխել ուսուցողական ծրագիրը (դպրոցը), դասարանը, խումբը:

9.10. Սովորողը սահմանված կարգով տեղեկացվում է կրթահամալիրում անցկացվող ուսումնական քննարկումների և նրանց արդյունքների մասին:

9.11. Ծնողական միջոցներով սովորողի համար մասնաճյուղում կազմակերպվում է ընտանեկան պայմաններով երկարօրյա խնամքի և ուսուցման խումբ:

9.12. Ծնողական միջոցներով կազմակերպվում է սովորողների անվտանգ, ապահով տեղափոխումը (այդ թվում` ուսումնական ճամփորդությունների ժամանակ):

9.13. Անհրաժեշտության դեպքում սովորողն անվճար օգտվում է երեխայի զարգացման` լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի ծառայություններից:

9.14. Սովորողն ունի կրթական նախաձեռնություն իրականացնելու իրավունք:

9.15. Կրթահամալիրի նախադպրոցական սաները սահմանված կարգով օգտվում են նախադպրոցականին ուղղված ծառայություններից: Ոչ աշխատանքային օրերին (ժամերին) գործում է նախադպրոցականի խնամքի մատչելի ծառայություն:

9.16. Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը, ուսումնական պարապմունքի գնալիս անձնական նոթբուք (նեթբուք կամ համարժեք այլ միջոց), ժամացույց, իր ընտրությամբ գործունեության ծրագրով անհրաժեշտ ուսումնական թվային գործիքներ ունենալ, սահմանված կարգով մասնակցել Խաղարկային դատարանի աշխատանքին:

9.17. Ուսումնական պարապմունքների ժամանակ Սովորողը պարտավոր է կատարել ուսումնական հանձնարարությունները, տանը` իր ընտրած ուսումնական աշխատանքը, մասնակցել կրթահամալիրի կայքի ստեղծմանը և զարգացմանը:

9.18. Սովորողը 1-ին դասարանից պարտավոր է ունենալ էլեկտրոնային հասցե, գործածել mskh.am էլեկտրոնային փոստը (Live@Edu), ուսումնական աշխատանքի համար գործածել համացանց, իր ուսումնական-ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները հրապարակել mskh.am-ում, 4-րդ դասարանից սկսած` անհատական ուսումնական բլոգում, սոցիալական ցանցում, սահմանված կարգով ներկայացնել ուսումնական գործունեության հաշվետվություն:

9.19. Սովորողը պարտավոր է բարեխիղճ օգտվել կրթահամալիրի գույքից և ուսուցման միջոցներից, սահմանած կարգով վերականգնել կրթահամալիրին հասցված նյութական վնասը:
9.20. Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները:

9.21. Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր:

9.22. Սովորողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, հեղինակային կրթական ծրագրի տարածման աշխատանքին:

9.23. Սովորողի ուսումնական տարվա, ուսումնական շաբաթվա և արձակուրդների տևողությունը և ժամկետները որոշվում է այդ ուսումնական տարվա ուսպլանով:

9.24. Սովորողի ուսումնական աշխատանքի վերաբերյալ հաշվառումը կատարվում է կրթահամալիրի մասնաճյուղի աշխատողների ժողովի կողմից առաջարկված և Տնօրենի հաստատած կարգի ու ձևի համաձայն:

9.25. Սովորողը պարտավոր է մաքուր պահել ուսումնական աշխատավայրը, մասնակցել ինքնասպասարկման, միջավայրի խնամքի, հանրօգուտ աշխատանքներին:

9.26. Սովորողի ուսումնական աշխատանքի արդյունքի գնահատումը կատարվում է կրթահամալիրի մասնաժողովի կողմից առաջարկված և կրթահամալիրի խորհրդի հաստատած կարգով և ձևով, որն արտացոլվում է ուսումնական պլաններում և ծրագրերում:

9.27. Սովորողը կարող է սահմանված կարգով խրախուսվել, արժանանալ մրցանակների և պարգևների (այդ թվում՝ դրամական)։ 

9.28. Սովորողի կողմից Կանոնների, ուսումնառության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կարող է ուսումնառության պայմանագրի լուծման հիմք լինել:

  1. Ծնողի (Սովորողի օրինական ներկայացուցչի) իրավունքներն ու պարտականությունները

Կրթահամալիրի ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներն ունեն Եվրոպայի ծնողների ասոցիացիայի (EPA) կանոնադրության մեջ թվարկված հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

Ծնողի իրավունքները և պարտականությունները որոշվում են սովորողի ուսումնառության պայմանագրով: Մասնաճյուղի սովորողների ծնողներն ինքնուրույն են, ինքնավար, կրթահամալիրի, մասնաճյուղի կայքից օգտվում են ընդհանուր կարգով, կարող են մասնաճյուղում, կրթահամալիրում կազմակերպել հավաք (ժողով, ակումբ, խորհուրդ): Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ ծնողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:  

10.1. Ծնողն իրավունք ունի.

  • համարվելու իր երեխայի առաջնային կրթողը,
  • օգտվելու կրթահամալիրում առկա հեղինակային կրթական ծրագրերից և ծառայություններից` իր երեխայի պահանջներին, ընդունակություններին և արժանիքներին համապատասխան,
  • կրթական հաստատությունից ստանալու իր երեխային վերաբերող ցանկացած տեղեկություն,
  • իր երեխայի համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իր համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր է համարում դաստիարակության համար,
  • ազդելու իր երեխայի դպրոցի կողմից իրականացվող ծրագրի վրա, սահմանված կարգով ընտրվելու կրթահամալիրի խորհրդում:

10.2.  Ծնողի իրավունքներն իրականացվում են ուսումնառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուն համապատասխան:

10.3.  Ծնողները մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և դրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը:

10.4.  Ծնողն իրավունք ունի իր և դասավանդողի (ծրագրի ղեկավարի, Տնօրենի) տարաձայնությունների հարցը տեղափոխելու Խորհրդի օրակարգ: 

10.5. Ծնողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր, իր երեխայի կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 

10.6.  Ծնողները պարտավոր են.

  • պատասխանատվությամբ վերաբերվել իրենց երեխաների անհատականության զարգացման առանձնահատկություններին և հարգել նրանց իրավունքները,
  • կրթության հարցում համագործակցել իրենց երեխաների դպրոցների հետ,իրենց և իրենց երեխաների շահերը ներկայացնելու համար մասնակցել դպրոցում, կրթահամալիրում կազմակերպվող քննարկումներին (այդ թվում՝ առցանց), հավաքներում.
  • իրենց երեխաների դպրոցներին տրամադրել այն տեղեկությունները, որոնք առնչվում են կրթական նպատակների համատեղ իրականացման գործընթացին,
  • իրենց երեխաների կրթության գիտակից և իրազեկ ընտրություն կատարել,
  • անձնապես նվիրված լինել իրենց երեխաների դպրոցին, որը տեղական համայնքի կարևորագույն մասն է,
  • իրենց և իրենց երեխաների շահերը ներկայացնելու համար մասնակցել դպրոցում, կրթահամալիրում կազմակերպվող քննարկումներին,
  • ունենալ էլեկտրոնային հասցե, հետևել կրթահամալիրի կայքին, իրենց երեխաների ուսումնական աշխատանքի արդյունքներին հետևել նաև համացանցում,
  • իրենց երեխաներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով,
  • ապահովել իրենց երեխաների մասնակցությունը ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին:

10.6.   Մասնաճյուղի սովորողի ծնողը պարտավոր է ուսումնառությունը շարունակելու մասին պայմանագիրը կնքել մինչև հուլիսի 1-ը:

10.7.   Ծնողի կողմից Կանոնների, ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունների խախտումը կարող է ուսումնառության պայմանագրի լուծման հիմք լինել:

10.8.   Սովորողների, դասավանդողների, ծնողների և այլ շահառուների իրավունքների առարկայական պաշտպանության նպատակով կարող է ստեղծվել դպրոցական իրավապաշտպանի ինստիտուտ:

1․ Կրթահամալիրում ուսուցման լեզուն հայերենն է:

«Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ». հաստատվել է կրթահամալիրի խորհրդի 30.06.2010թ. նիստում։ Փոփոխությունները` 30.03.2012թ. նիստում:

………..

1.Աշխատողի պարտականությունները

7.8. Աշխատողը պարտավոր է մասնակցել կրթահամալիրի շահառուների իրազեկման, սովորողների ընդունելության, խորացված ուսուցման դասարանների ձևավորման աշխատանքին:

2.Ծնողն իրավունք ունի.

10.3.  Ծնողները մասնաճյուղի ղեկավարի հետ կնքում են ուսումնառության պայմանագիր, որով սահմանվում են լրացուցիչ կրթական ծառայությունները և դրանց համար ծնողի կողմից հատկացվող ուսումնական լրավճարների չափը:

3.Իրավական հիմքը

1.4. Կանոններին, ներքին իրավական այլ ակտերին Աշխատողը ծանոթանում է նույն օրը` ստանալով դա իր էլ. հասցեին:

4.Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

9.8. Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին:

5.Աշխատաժամանակը կրթահամալիրում: Աշխատաժամանակի ռեժիմը

3.4   Մասնաճյուղի դասավանդողների, այլ աշխատողների աշխատանքի սկիզբը, ավարտը և ընդմիջումը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ որոշում է Տնօրենը:

Հաղորդաքցման հմտություններ

Մոտիվացիոն նամակ

Ողջու՜յն հարգելի X կազմակերպություն։ Ես Մարիյան եմ։ Շատ եմ ցանկանում լինել Ձեր թիմի աշխատակից, քանի որ սոց կայքերով նկատել եմ, թե ինչ հիանալի թիմ ունեք ուսանողների և սկսնակների համար։ Մասնագիտությամբ գրաֆիկ/վեբ դիզայներ եմ, աշխատանքային փորձ դեռևս չունեմ, քանի որ ուսումս դեռ չեմ ավարտել։

Շատ ուրախ կլինեմ լինել Ձեր թիմի աշխատակից, համոզված եմ, որ ամեն բան շատ լավ կընթանա, քանի որ ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Սիրով սպասում եմ Ձեր արձագանքին։

Հարգանքով ՝ Մարիյա

Հաղորդաքցման հմտություններ

Աշխատանքային պայմանագիր

Ք. Երևան 2012թ. Օգոստոս 31

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐN 684

ԿՈՂՄԵՐԸ

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Գործատուն Աշխատողին տրամադրում է աշխատանք, որի նկարագրությունը բերված է սույն պայմանագրի 1.3 կետում և պարտավորվում է վճարել նրան կատարած աշխատանքի համար, իսկ Աշխատողը պարտավորվում է կատարել Գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով սահմանված պայմաններով` ապահովելով սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները:

1.2 Աշխատողը նշանակվում է Դաստիարակ երկարացված օրվա (դասիչ՝ 2320): Տնօրենը աշխատողի համար որոշում է կրթահամալիրում նրա աշխատանքների կատարման վայրը (մասնաճյուղը): Աշխատողի անմիջական ղեկավարը մասնաճյուղի ղեկավարն է:

1.3 Սույն պայմանագրով Աշխատողին հանձնարարվող աշխատանքը ներառում է դասավանդում և ուսուցման հետ կապված աշխատանք կրթահամալիրում, կրթահամալիրի մասնաճյուղում, կրթահամալիրում և մասնաճյուղում իրականացվող ծրագրերում: Աշխատողի գործառույթները որոշվում են Գործատուի ներքին կարգապահական կանոններով (այսուհետ՝ Կանոններ), դասավանդողի պաշտոնական հրահանգով (այսուհետ՝ Հրահանգ) և աշխատաժամանակի անհատական պլանով (այսուհետ՝ Պլան), Գործատուի ներքին իրավական այլ ակտերով (այսուհետ՝ Ակտեր): Դասավանդման` դպրոցի, դասարանի, խմբի, ծրագրի, ուսումնական պլանով որոշված պարապմունքների կառուցվածքը և ծավալը որոշվում են Կանոններով, Հրահանգով, Պլանով և Ակտերով:

1.4 Սույն պայմանագրով նախատեսվող աշխատանքն իր բնույթով, ինչպես նաև Աշխատողի մասնագիտությունը բնութագրվում են որպես առողջության համար անվնաս:

1.5 Աշխատողի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է հիմնական:

1.6 Աշխատողի համար Գործատուի նախաձեռնությամբ սահմանվում է փորձաշրջան երեք ամիս ժամկետով:

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Աշխատողը պարտավոր է՝

2.1.1 աշխատանքը սկսել 2012թ. սեպտեմբերի 1-ից.

2.1.2 բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած իր աշխատանքային պարտականությունները.

2.1.3 պահպանել Գործատուի որոշած աշխատանքային կարգապահությունը և կատարել աշխատանքի` որոշված նորմերը.

2.1.4 պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները.

2.1.5 լիակատար նյութական պատասխանատվություն կրել այն նյութական արժեքների համար, որոնք իրեն են հանձնվում աշխատանքային գործառույթներն իրականացնելու նպատակով.

2.1.6 Աշխատողը իր աշխատաժամանակի ընթացքում պատասխանատվություն է կրում երեխաների անվտանգության և հիգիենիկ պայմանների ապահովման համար.

2.1.7 խմբում սովորողների թիվը 17-20 չապահովելը կարող է աշխատանքային պայմանագրի լուծման հիմք հանդիսանալ.

2.1.8 բարեխղճորեն վերաբերվել Գործատուի գույքի պահպանությանը, սպառնացող վտանգի ծագման մասին ամիջապես տեղեկացնել Գործատուին.

2.1.9 կատարել պաշտոնական հրահանգով կամ տնօրենի հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին.

2.1.10 աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման համար և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող` Գործատուի կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք.

2.1.11 իր աշխատանքային պարտականությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանք ոչ աշխատանքային և տոնական օրերին.

2.1.12 իր պարտականությունները կատարել անձամբ.

2.1.13 անցնել պարբերական բժշկական զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով.

2.1.14 իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականություններ:

2.2 Աշխատողն իրավունք ունի`

2.2.1 սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ստանալու վարձատրություն.

2.2.2 պահանջելու Գործատուից ապահովել օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը.

2.2.3 իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2.3 Գործատուն պարտավորվում է`

2.3.1 աշխատողին ապահովել սույն պայմանագրով որոշված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2.3.2 սույն պայամանագրի 4-րդ կետի համաձայն վճարել Աշխատողին աշխատավարձ.

2.3.3 սահմանված կարգով Աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդ.

2.3.4 ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ, անհրաժեշտ ուսուցման միջոցներ և պիտույքներ.

2.3.5 աշխատանքի ընդունվելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում. Աշխատողին ծանոթացնել աշխատանքի և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին:

2.4 Գործատուն իրավունք ունի`

2.4.1 ցանկացած պահի ստուգելու Աշխատողին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը և Աշխատողի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ որակով կատարելու դեպքում վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ միևնույն Աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում Աշխատողին ազատել աշխատանքից.

2.4.2 աշխատանքի ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքում, առաջարկելու կնքել փոխված պայմաններով աշխատանքային պայմանագիր.

2.4.3 փոխված պայմաններում աշխատանքը կատարելու Աշխատողի անհամաձայնության դեպքում` Աշխատողին ազատելու աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսդրության 113-րդ հոդվածի համապատասխան` պահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման սահմանված կարգը.

2.4.4 Աշխատողից պահանջելու կատարել աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված դեպքում.

2.4.5 որոշել Աշխատողին հանձնարարված աշխատանքերի կատարման հաջորդականությունը և ըստ ժամկետների տալ հանձնարարականներ.

2.4.6 Աշխատողի համաձայնությամբ նրան տեղափոխելու այլ աշխատանքի.

2.4.7 իրականացնելու ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Գործատուի Կանոնադրությամբ, Կանոններով, Հրահանգով, Ակտերով և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

2.4.8 Աշխատանքային (ուսումնական) անհրաժեշտության դեպքում Գործատուն ընդունում է Աշխատողի ուսումնական պարապմունքների ծավալի և կառուցվածքի փոփոխության մասին անհատական իրավական ակտ:

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆԳԻՍՏԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

3.1 Սույն պայմանագրով նախատեսվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` ընդհանուր 18 ժամ տևողությամբ:

3.2 Սույն պայմանագրով աշխատանքային օրվա տևողությունը որոշվում է Գործատուի հաստատած Պլանով:

3.3 Աշխատողին հանգստի և սնվելու համար տրվում է ընդմիջում օրական 30 րոպե տևողությամբ, որի ժամանակը որոշվում է Պլանով:

3.4 Աշխատողին տրամադրվում է ամենամյա 42 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ, աշխատավարձի պահպանմամբ:

3.5 Ամենամյա արձակուրդը տրամադրվում է համաձայն արձակուրդների գրաֆիկի կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

4. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

4.1 Գործատուն պարտավորվում է սույն աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում Աշխատողին յուրաքանչյուր ամիս վճարել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ հիմնական աշխատավարձ, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է երկու մասով` կանխավճար` մինչև ընթացիկ ամսի 20-ը, աշխատավարձ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

4.2 Գործատուի կողմից աշխատավարձը վճարվում է Աշխատողին ՀՀ արժույթով կանխիկ կամ փոխանցելով Աշխատողի կողմից ներկայացված հաշվին:

4.3 Հավելյալ, լրացուցիչ, ստեղծական աշխատանքի համար Աշխատողին սահմանված կարգով տրվում են աշխատավարձի հավելումներ` լրավճար, հավելաճար, պարգևավճար:

4.4 Հավելավճարների, լրավճարների, պարգևավճարների և փոխանցումների որոշման և վճարման կարգերը, չափերը սահմանվում է Գործատուի կողմից, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Սույն պայմանագրի 4.1 կետում նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում Գործատուն ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0.01%-ի չափով:

5.2 Աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումով կամ ոչ պատշաճ կատարումով Գործատուին հասցված նյութական վնասից առաջացած պարտավորությունները կարգավորում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

5.3 Գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում: Գործատուն հատուցում է իր պատճառած վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1 Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցությունների միջոցով` տասնօրյա ժամկետում:

6.2 Սույն պայմանգրի 6.1 կետում նշված ժամկետում չկարգավորվելու դեպքում Կողմերի միջև վեճը ենթակա է լուծման դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

7.1 Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի: Սույն պայմանգրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:

7.2 Սույն պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով:

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

8.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:

8.2 Սույն պայմանգիրը կնքվում է անորոշ ժամկետով:

9. ԱՇԽԱՏՈՂԻ ՄԵՂՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

9.1 Գործադուլի դեպքում Աշխատողը կարող է աշխատանքի ներկայանալ, եթե գործադուլը կազմակերպվել է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում:

9.2 Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը և գործադուլի ժամանակահատվածը Գործատուի կողմից վճարման ենթակա չեն:

10. ՈՉ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԵՂՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐԱՊՈՒՐԴՆԵՐԸ

10.1 Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը, եթե այն անհաղթահարելի ուժի հետևանք չէ, վճարվում է յուրաքանչյուր ժամվա համար Աշխատողի միջին ժամային

աշխատավարձի երկու երրորդի չափով, բայց ոչ պակաս քան ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափն է:

10.2 Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդների ժամանակը վճարվում է, եթե Աշխատողը պարապուրդը սկսվելու մասին գրավոր նախազգուշացնում է Գործատուին:

10.3 Պարապուրդը սկսվելու մասին Գործատուին չնախազգուշացնելու դեպքում պարապուրդի ժամանակը համարվում է Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդ և վճարման ենթակա չէ:

10.4 Պարապուրդի ժամանակ Գործատուն իրավունք ունի Աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ տեղափոխելու այլ աշխատանքի:

11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1 Սույն պայմանագիրը ստորագրելիս Աշխատողը ծանոթացել է աշխատանքային պայմաններին:

11.2 Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.3 Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.4 Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

………………..

1. Գործատուն պարտավորվում է`

2.3.1 աշխատողին ապահովել սույն պայմանագրով որոշված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը.

2.ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ

4.1 Գործատուն պարտավորվում է սույն աշխատանքային պայմանագրի գործողության ընթացքում Աշխատողին յուրաքանչյուր ամիս վճարել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ հիմնական աշխատավարձ, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է երկու մասով` կանխավճար` մինչև ընթացիկ ամսի 20-ը, աշխատավարձ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

3.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

7.1 Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերի: Սույն պայմանգրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:

4.ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1 Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցությունների միջոցով` տասնօրյա ժամկետում:

5.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1 Սույն պայմանագիրը ստորագրելիս Աշխատողը ծանոթացել է աշխատանքային պայմաններին:

Հաղորդաքցման հմտություններ

Իմ նախնտրած մասնագիտության ուսումնասիրություն․Կլոր սեղան

«Հաղորդակցման հմտություններ և աշխատանքային գործունեության հիմունքներ» առարկայի շրջանակներում իրականացվող նախագիծի ընթացքում ուսումնասիրել ենք մեր նախընտրած մասնագիտությունները։ Կլոր սեղանի ընթացքում ներկայացրեցինք մեր մասնագիտությունները, ունկնդիրները հետաքրքիր հարցեր էին տալիս։ Ֆոտո շարքի միջոցով կարող եք վիրտուալ մեզ հետ լինել։

Հաղորդաքցման հմտություններ

Ինքնակենսագրական

Ես Մարիյա Վարդանյանն եմ ծնվել եմ 2007թ․ Մարտի 23-ին Վլադիվաստոկում։ Սովորել եմ թիվ 176 հիմնական դպրոցում այժմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի քոլեջում Վեբ-դիզայն բաժնում։ Ապրում եմ Բանգլադեշի Բ2 թաղամասում։

Հաղորդաքցման հմտություններ

Բնութագիր

Ես Մարիյա Վարդանյանս, սովորելով «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ կարող եմ վստահ ասել,որ Օֆելյան իմ կուրսեցին շատ պատասղանատու մարդ է։ Եթե նրան ճանաչեք կարող եք հաստատել իմ խոսքերը։ Նա սիրով է մոտենում աշխատանքին։ Բնավորությամբ շատ համբերատար և հանգիստ մարդ է։

Հաղորդաքցման հմտություններ

Սոցիալական դերեր

Սոցիալական դերերը վարքագծի, ակնկալիքների և պարտականությունների ամբողջությունն են, որոնք անհատներից ակնկալվում է կատարել որոշակի սոցիալական խմբի, մշակույթի կամ հասարակության մեջ: Այս դերերը հաճախ սահմանվում են մշակութային նորմերով, արժեքներով և սպասումներով, և դրանք ձևավորում են, թե ինչպես են մարդիկ փոխազդում միմյանց հետ և նպաստում սոցիալական համակարգի գործունեությանը: Սոցիալական դերերը կարող են լինել ֆորմալ կամ ոչ պաշտոնական և տարբեր են տարբեր համատեքստերում, ինչպիսիք են ընտանիքը, աշխատանքը և համայնքը:

Ահա սոցիալական դերերի մի քանի հիմնական ասպեկտներ.

Դերերի ակնկալիքներ. Յուրաքանչյուր սոցիալական դեր գալիս է մի շարք ակնկալիքներով, թե ինչպես պետք է վարվեն անհատները: Այս ակնկալիքները հաճախ ձևավորվում են մշակութային և հասարակական նորմերով: Օրինակ, շատ մշակույթներում ակնկալիքներ կան ծնողների, ուսուցիչների և բժիշկների դերի վերաբերյալ:

Դերերի կատարում. Անհատները կատարում են իրենց սոցիալական դերերը դերերի կատարման միջոցով, ինչը իրական վարքագիծն ու գործողություններն են, որոնք նրանք ցուցադրում են որոշակի դերում: Սա կարող է ներառել կոնկրետ առաջադրանքներ, պարտականություններ և պարտականություններ: Օրինակ, ուսուցչի դերի կատարումը կարող է ներառել դասերի պլանավորում, ուսանողների ուսուցում և նրանց առաջընթացի գնահատում:

Հաղորդաքցման հմտություններ

Սոցիոլոգիա առարկան

Սոցիոլոգիան հասարակության կայացման ու զարգացման օրինաչափությունների և դրա գործառնության  առանձնահատկությունների մասին գիտություն է։

Սոցիոլոգիայի որպես առանձին գիտության կայացումը  կապում են 19-րդ դարում Եվրոպայում տեղի ունեցող սոցիալտնտեսական ու քաղաքական փոփոխությունների հետ, չնայած որ սոցիոլոգիական մտքի դրսևորումներ կարելի էր տեսնել անգամ անտիկ մտածողների աշխատանքներում:

Սոցիոլոգիան որպես առանձին գիտություն առաջ եկավ պատասխանելու Թ. Հոբսի առաջ քաշված հարցին` ինչպես է հնարավոր հասարակությունը դրա հետ մեկ տեղ լուծելու այդ ժամանակվա հասարակություններում ծագած սոցիալական խնդիրենրը: Այս հարցին պատասխան տալու համար առաջ եկան մի շարք տեսություններ, որոնք հետագայում համարվեցին դասական սոցիոլոգիական տեսություններ` յուրահատուկ պատասխան տալով Հոբսի կողմից առաջ քաշված հարցին: Այդ տեսությունների շարքին են դասվում  “Ֆունկցիոնալիզմի  տեսությունը” (նշանավոր ներկայացուցիչներ` Ռադկլիֆֆ-Բրաուն, Բ. Մալինովսկի, Սպենսեր, Է. Դյուրկհեյմ,  Թ. Պարսոնս, Ռ.Մերտոն), “Կոնֆլիկտի տեսություն” (ներկայացուցիչներ` Ռ.Դարենդորֆ, Գ. Զիմմել, Լ. Կոզեր,  Կ. Մարքս), “Սիմվոլիկ ինտերակցիոնիզմը” (ներկայացուցիչ` Ջ. Հ. Միդ),  “Փոխանակաման տեսությունը” (ներկայացուցիչներ`Ջ. Հոմանս, Պ. Բլաու),  “Էթնոմեթոդաբանությունը” (ներկայացուցիչ`Հ. Հարֆինկել):

Տարանջատում են սոցիոլոգիական ուսումնասիրության երկու մակարդակ`միկրո և մակրո: Միկրո մակարդակի սոցիոլոգիական ուսումնասիրությունները կենտրոնանում են անհատական փոխազդեցությունների և այն իմաստների, արժեքների ու մոտիվների ուսումնասիրության վրա, որոնք ձևավորում են այդ փոխազդեվությունները: Այս պարագայում համարվում է, որ հասարակության ուսումնասիրությունը հնրավոր է իրականացնել դրա ամենատարրական մասնիկների` անհատական փոխազդեցությունների, ուսումնասիրության միջոցով [Смелзер 1998, 21]: Մակրոմակարդակի ուսումնասիրությունները դիտարկում են հասարակության տարբեր մասերի փոխազդեցությունները, օրինակ` սոցիալական կառուցվածքների, սոցիալական ինստիտուտների և այլն: Այս տեսանկյան համաձայն հասարակության ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հենց նմնան կառուցվածքների ուսումնասիրության միջոցով